Երևանում խցանումների և տրանսպորտային պատահարների հիմնական պատճառներից են նեղ փողոցներն ու տրանսպորտային միջոցների կտրուկ ավելացումը։ Սակայն հաջորդ տարվանից վարորդներին տրվող բալային համակարգի շնորհիվ կտրուկ կնվազեն ճանապարհատրանսպորտային պատահարները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի հերթական նիստում նման տեսակետ հայտնեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Հունվարից մինչ հիմա 60 հազար տրանսպորտային միջոց է ավելացել Հայաստանում: Դեռ մինչև տարվա վերջ հնարավոր է ավելանա մոտ 20 հազարով: Սակայն խաչմերուկներն ու փողոցները մնացել են նույնը: Եղանակային պայամնները փոխվում են, միանգամից վթարներ են լինում: Խնդիրը բարդ է, տարբեր մոտեցումներ կան: Թիվ մեկ խնդիրն այն է, որ մեր ճանապարհները, փողոցները շատ նեղ են: Ժամանակին, երբ այդ փողոցները սարքվել են, դրանք նախատեսված են եղել մաքսիմում մինչ 300 000 տրանսպորտային միջոցի համար: Մեր փողոցները շատ նեղ են»,-ասաց Օսիպյանն ու նկատեց՝ վթարները դեռ չեն նշանակում, թե ՃՈ-ն լավ չի աշխատում:
Նա տեղեկացրեց, որ այսօր ճանապարհային ոստիկանության ղեկավարների, նաև Ճարտարապետական համալսարանի համապատասխան բաժնի մասնագետների հետ քննարկում են անցկացնելու, կփորձեն իրենց առաջարկությամբ նաև թեթևացնել երթևեկությունը, որը խնդիր է առաջացնում: Ոստիկանապետի կարծիքով՝ դա միայն ՃՈ-ի խնդիրը չէ, ՏԻՄ-երը ևս ունեն մտածելու հարցեր՝ կառուցել վերգետնյա, ստորգետնյա էստակադաներ: «Ես կողմնակից եմ, որ վերցվի տրանսպորտային միջոցի որևէ շեմ, և տեխզննումը չունենա ձևական բնույթ: Որ մեքենան չհամապատասխանի այդ ամենին, վերացնեն: Սակայն դրան մի կողմից էլ դեմ եմ: Կողմ եմ, եթե երկիրը տնտեսապես հզոր, կայուն լինի: Փողոցներում ունենք նաև 70 –ականների մեքենաներ, որոնց մաշվածությունը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին: Բայց միևնույն ժամանակ այդ մեքենայով մարդն ընտանիք է պահում: Երբ պետությունը տնտեսապես շատ զարգանա, պետք է միջնորդենք, որ շատ հին տարեթվերի մեքենաների ներկրելն արգելվի»,-ասաց Օսիպյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ կրթության և գիտության նախարարի հետ հիմա քննարկման փուլում են: Քննարկում են բուհերի դասաժամերի հարցը, որ դեպի կենտրոն տրանսպորտային միջոցների հոսքերը կարգավորեն: Ոստիկանապետը նկատեց՝ փորձում են ամեն ինչ անել, սակայն ինչ էլ անեն, քաղաքակիրթ աշխարհում կան նման խցանումներ: Խնդիրը մեղմելու համար ոստիկանապետը նաև հանձնարարական է տվել ՃՈ պետին, որ յուրաքանչյուր ծանրաբեռնված խաչմերուկներում կանգնած լինի գոնե մեկական ճանապարհային ոստիկանության աշխատող: Օսիպյանը նկատեց՝ տրանսպորտային միջոցներն ավելանում են, և բնական է, որ դեպքերն էլ են ավելանալու: Ոստիկանապետը վստահեցրեց, երբ 2019-ից ուժի մեջ մտնի վարորդների բալային համակարգը, հենց առաջին ամսվա կտրվածքով կնվազեն ճանապարհատրանսպորտային պատահարները և մահով ելքերը: Նա նշեց, որ միջազգային փորձը ցույց է տվել, որ կիրառելով այս բալային համակարգը, պատահարների 50 տոկոս նվազում է արձանագրվել հենց առաջին ամսում:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01