Երիտասարդների համար հնարավորություններ է պետք ստեղծել: Այս մասին Արմավիրում անցկացված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
«Ինչ որ ասեմ, այդ ասածին տեր եմ: Չի կարող պատահի՝ բան ասեմ, խոստումս իրականություն չդառնա, միայն հնարավորություն է պետք: Ես չեմ ասում, որ կախարդական փայտիկ ունենք, բայց ցանկացած ոլորտում մրցակցություն ենք ստեղծել»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
ԲՀԿ նախագահը նշեց, որ ուսանողը գիշեր-ցերեկ պարապում է, ընդունվում է համալսարան, բայց դուրս է մնում վճարել չկարողանալու պատճառով: «Առաջարկում եմ, որ ուսանողների համար ով կարողանում է վճարի, թող վճարի, չեն կարողանում վճարեն, պայմանագիր կապենք, սովորեն, հետո 15 տարում աշխատավարձից գումարները պահեն: Համ իրենք երջանիկ կլինեն, համ ծնողները»,- ասաց Գ. Ծառուկյանը:
Նա նշեց, որ հին ժամանակներում նայում էին, թե ով է կարմիր դիպլոմով կամ ոսկե մեդալով ավարտել, այսօր էլ պետք է մինչև ավարտելն իմանան՝ որ ոլորտում կարող են աշխատել, որ նախարարությունում: «Ես թազա բաներ չեմ ասում: Մինչև ԽՍՀՄ փլուզումը կար: Աչքաթող չէին անում, որ թողնեին, գնային այլ երկիր կամ տաքսի քշեին»,- հավելեց նա:
Գագիկ Ծառուկյանն ասաց, որ երիտասարդների համար պետք է հնարավորություն ստեղծել ամուսնանալու, լուծել բնակարանների հարցը, ամսական 65,000 դրամ վճարեն բնակարանի համար և հետո դառնան սեփականատեր:
«Մենք բոլորս ճարտար խոսում ենք, բայց պետք է քայլեր կատարել, գործ անել, որ մարդիկ չգնան, մնան»,- ասաց նա:
ԲՀԿ նախագահի խոսքով՝ հիվանդանոցներում անգամ բանկեր են բացել, որ գրավ դնեն, վիրահատություն անցկացնեն. «Հիվանդանոցը կա՛մ պետք է անվճար դարձնել, կա՛մ էլ «վաուչերի» կերպով դարձնել, որ մարդիկ խնդրողի դերում չլինեն:
Չլուծվող խնդիր չկա»:
Ըստ նրա՝ հարկերից պետք է ազատվի ՓՄՁ-ն, որպեսզի բնակչության 450,000 ընտանիքի համար հնարավորություններ բացվեն: «Մենք պետք է լիարժեք ժողովրդի կյանքով ապրենք, մարդկանց դեմքին ժպիտ պետք է լինի, մարդու վիճակը հասկացող պետք է լինի: Գազը չեն միացնում, չի բավարարում, երեխաները մրսում են, բայց չեն միացնում, վարկի տակ են, հազիվ պարտքերն են փակում»,- նշեց նա՝ հավելելով, որ իրենք առողջացման ծրագիր են ներկայացնում, չեն թողնի, որ մարդիկ «խորտակվեն»:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02