Դեկտեմբերի 3-ը նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։ ՄԱԿ-ի կողմից սահմանված այս օրը ևս մեկ անգամ առիթ է բարձրաձայնելու, որ մեր երկրում առկա կարծրատիպերի արդյունքում հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ չեն դիտվում որպես իրավունքի կրող, հասարակության լիիրավ անդամ:
Այս մասին ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի տարածած հաղորդագրության մեջ:
«Խնդիրն այն է, որ տարիներ շարունակ կիրառվող՝ հաշմանդամության բժշկական մոդելի պատճառով հաշմանդամություն ունեցող անձինք չեն դիտվել որպես իրավունքի լիիրավ սուբյեկտներ եւ չի կարեւորվել նրանց անկախ ապրելու իրավունքը: Ուստի, չափազանց կարեւոր է բժշկական մոդելից սոցիալական կամ, ինչպես նաև այն անվանվում է, մարդու իրավունքների մոդելի անցումը, որի շնորհիվ կկոտրվեն առկա կարծրատիպերը:
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցը մշտապես գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։
Պաշտպանն իր տարեկան զեկույցներում, ինչպես նաև պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանրային քննարկումների ժամանակ մշտապես բարձրաձայնում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները։
Այսօր դեռևս առկա են պետական կառույցներ, ուսումնական հաստատություններ, մշակութային օբյեկտներ, որոնք հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Պետությունը պետք է ստեղծի հավասար հնարավորություններ և պայմաններ, որպեսզի վերջիններս որպես իրավունքի լիարժեք սուբյեկտ ինքնուրույն իրացնեն իրենց իրավունքները։
Պետք է երաշխավորել հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ ներգրավվածությունը քաղաքական, մշակութային ու տնտեսական կյանքին։
Չափազանց կարեւոր է նաեւ տեղեկությունների մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար, քանի որ այն նպաստում է ինքնուրույն որոշումների կայացմանը, իրավունքների եւ հնարավորությունների մասին իրազեկմանը եւ հասարակությունում լիարժեք ինտեգրմանը։
Հատուկ ուշադրության է արժանի հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրները։ Այսօր երեխաների համար դեռևս հասանելի կամ ամբողջովին հասանելի չեն հաշմանդամության վաղ հայտնաբերման եւ վերականգնողական անվճար ծառայությունները, ներառական կրթությունը, հատկապես` նախադպրոցական փուլում:
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման ոլորտում առկա խնդիրներին հիմնարար լուծումներ գտնելու համար անհրաժեշտ է համատեղ և սրտացավ աշխատանք»,-ասված է Պաշտպանի հայտարարության մեջ:
16:45
16:21
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
10:52
10:26
10:09
11:16 09.05.26
15:33 09.05.26
16:21 09.05.26
14:06 09.05.26
17:25 08.05.26
15:49 09.05.26
16:25 08.05.26
11:55 09.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44