Որ հայերիս ծննդոց մատյանը գրի ու դպրության պաշտամունքով է արարվել, անհերքելի է, քանզի ամենադժնի ժամանակներում անգամ կրթությունը առաջատար էր ազգապահպան պայքարում, այլապես մեր այբուբենն ու
մեր լեզուն ապրեցնող չէին լինի, եւ կկորչեր մեր քարավանը ամպրոպաշունչ գիշերներին: Միշտ էլ կրթությունը որակյալ եւ ժամանակակից լինելու խնդիր ունի` աշխարհի նոր օրվան համաքայլ լինելու համար:Այս առումով երիցս գնահատելի է ՙԼույս՚ կրթական հիմնադրամի ծավալած գործունեությունը,
որը ֆինանսավորում է Հայաստանի,Արցախի,Սփյուռքի այն հայ երիտասարդներին,ովքեր ընդունվում են աշխարհի լավագույն տաս համալսարանները:2009-ից ասպարեզ եկած
ՙԼույս՚ հիմնադրամի ամառային հավաքները ավանդական են եւ
կրթական ծրագրերի յուրօրինակ շարունակություն լինելով` նաեւ հայրենաճանաչողական մեծ խորհուրդ ունեն: Նկատի ունեմ ոչ միայն արտերկրում ապրող հայ ուսանողներին, այլեւ հենց Հայաստանում եւ Արցախում հասակ առած երիտասարդներին, քանզի վերջիններիս համար աշխարհի
լավագույն համալսարաններում ուսանելը դառնում է նոր հայացք, մոտեցում, մասնագիտական հստակ տեսանկյուն, արդեն ծանոթ հիմնախնդիրների հնարավոր լուծման տարբերակներ, համեմատություններ, հետեւություններ, ծանրակշիռ վերլուծություններ ներկայացնելու հրաշալի հնարավորություն:Հիրավի, այս ամենի առանցքում
սեփական երկրին օգտակար լինելու ձգտումն է, որը գործնականում իրականացնում է ՙԼույս՚ հիմնադրամը` ստեղծումից ի վեր: Այս տարի ՙԼույսի՚ ՙԶարգացնենք Հայաստանը միասին՚ ծրագիրը մեկնարկեց Արցախում:
Ստեփանակերտի ՙՎալեքս Գարդեն՚ հյուրանոցի գիտաժողովների դահլիճում հիմնադրամի շահառուներն էին` ուսանողներ` աշխարհի տարμեր անկյուններից` հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի գլխավորությամբ:Ըստ եռօրյա ծրագրի` ուսանողները պետք է ուսումնասիրեն տարբեր համայնքներում առկա խնդիրները, քննարկեն տեղի բնակչության հետ` լուծման տարբերակներ առաջարկելու նպատակով: Առաջարկված տարբերակներից մի քանիսը կմշակվեն եւ կդառնան իրագործման ենթակա նախագծեր: Այսկերպ ՙԼույսը՚
խթանում է նորարարական մոտեցումներն ու միասին մտածելու եւ գործելու մշակույթը: Ամեն տարի նրանցից յուրաքանչյուրը, այս հանդիպմանը ներկայանալով, իր
հետ բերում է գիտելիքների մեծ պաշար, որին գումարվում են այն համայնքների բնակչության փորձն ու հմտությունները, որտեղ նրանք աշխատում են: ՙՄենք կարող ենք դա անել՚. այս նշանաբանով են առաջնորդվում ՙԼույսի
՚ շահառուները` հստակ գիտակցելով, որ գիտելիքահեն տնտեսությունն իր հզոր կռվանները կունենա ժամանակի մարտահրավերներին ի հանդիման, եւ իրենք, լինելով աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներ, իրենց ավանդը կունենան այդ գործում: 2009 թվականից ի վեր հիմնադրամն աջակցել է ավելի քան 420 ուսանողների: Շրջանավարտների 70 տոկոսն այժմ ապրում է Հայաստանում: Նրանք իրենց գործունեության միջոցով դրական ազդեցություն ունեն երկրի զարգացմանը: Ամառային հավաքների ընթացքում ՙԼույսը՚ պարբերաբար ներկայացնում է կրթաթոշակառուների եւ շրջանավարտների կողմից երկրում իրականացված եւ իրականացվող մի շարք ազդեցիկ նախագծեր: Ծրագրից անմասն չէ նաեւ պատմամշակութային արժեքներին ծանոթությունը: Մենք զորավոր ենք մեր արմատով, բայց որքանո՞վ ենք տեղյակ մեր ակունքներին. չէ՞ որ այդ համալսարանների ուսանողները նաեւ մեր մշակույթի դեսպաններն են եւ հարկ եղած դեպքում պետք է
պաշտպանվեն հենց մեր պատմությամբ եւ հպարտությամբ ներկայացնեն այլոց մեր ժողովրդի անցած ճանապարհի մասին: Այս նպատակով հավաքի հենց առաջին օրը ուսանողները լսեցին երկու դասախոսություն: Անվանի
քարտեզագետ, պատմաμան Ռուբեն Գալիչյանը հանդես
եկավ ՙՃանաչիր ինքդ քեզ. հայկական ինքնությունը հին ժամանակներից մինչեւ օրս՚ եւ ՙՃանաչիր հարեւաններիդ. այսօրվա հիմնախնդիրների դրդապատճ առների ըմբռնում՚ թեմաներով:Համաշխարհային քարտեզագրության լավագույն նմուշների օգնությամբ բանախոսի հետ շատ հետաքրքիր ճամփորդությություն կատարեցին միջոցառման մասնակիցները պատմության քառուղիներում, ուր միշտ
ներկա է Հայսատան աշխարհը:Հիմնադրամի հայտագրից
տեղեկանում ենք, որ կրթական խորհուրդը հաստատել է ՙԼույսի՚ համալսարանների ցանկը առաջիկա 2016-2017 ուսումնական տարվա համար: Ցանկում ընդգրկվել են աշխարհի լավագույն տասը համալսարանները` համաձայն Շանհայի Ջիայո Թոնգ համալսարանի` աշխարհահռչակ
բուհերի հետազոտության կենտրոնի հրատարակած ՙԱշխարհի
համալսարանների վարկանիշների՚: Կարեւոր է նշել, որ ՙԼույսը՚,
որեւէ կերպ չի վերահսկում այս վարկանիշային աղյուսակի կազմելու գործընթացը: Այդ ցանկը կարող է էական փոփոխություններ կրել ամեն տարի: ՙԼույսը՚
շարունակում է ֆինանսավորել իր կրթաթոշակառուին, քանի դեռ նա չի ավարտել իր ընթացիկ ծրագիրը, անգամ եթե վերջինիս համալսարանը հաջորդ տարիներին դուրս է մնում ցանկից: Ամեն տարի ՙԼույսի՚ կրթական խորհուրդը, հիմք ընդունելով նախորդ տարվա արդյունքները, ներկայացնում է նոր առաջարկներ, որոնք ուղղված են μարելավելու
հիմնադրամի աշխատանքը: Ըստ նոր կանոնների` ՙԼույսը՚ ֆինանսավորում է յուրաքանչյուր տասը համալսարաններից հիմնադրամին դիմող առաջին տասը ուսանողներին: Այս մոտեցումը թույլ է տալիս ավելի լավ բաշխել կրթաթոշակառուներին` ըստ համալսարանների` միաժամանակ պահպանելով ներգրավվածության բարձր մակարդակ: Նման մոտեցման արդյունքում հնարավոր կլինի
ամեն տարի ՙԼույսի՚ հարյուր շահառու ավելացնել դեռեւս ուսումը շարունակող ուսանողների թվին` մեզ հետ ունեցած զրույցում նշեց կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը:ՙԼույս՚ հիմնադրամի շահառուների ամառային հավաքն Արցախում հագեցած էր մի շարք միջոց
առումներով: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմամբ եզրափակվեց եռօրյա
ծրագիրը, Կառավարության ղեկավարը պատասխանեց ուսանողների տարաբնույթ հարցերին:

20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47