Վանաձորը եղել է արդյունաբերական քաղաք, մարդկանց 65-70 տոկոսն աշխատել է արդյունաբերական գործարաններում, բայց այսօր, նայելով քաղաքին, ոնց որ 47 թիվը լինի՝ բոլոր գործարանները քանդված ու ավերված են: Վանաձորում անցկացված նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նա կարծում է, որ աշխատատեղեր ստեղծելու համար պետությունը կամ ինքը պետք է մեծ գումարներ ներդնի, կամ բանակցի արտասահմանցի գործարարների հետ, նրանց համար պայմաններ ստեղծի, ազատի հարկերից, շահագրգռի, որպեսզի նրանք ներդրումներ անեն մեր տնտեսության մեջ: «Ուզում ենք տուրիզմը զարգացնենք, բայց ո՞նց, եթե ոչ մի ինքնաթիռ չունենք... էսօր այստեղից գնում ես Եգիպտոս՝ երկու հոգով, յոթ օր մնում ես, ինքնաթիռը տանում բերում ա, զավտրիկ, աբեդ, ուժին տալիս են, 800 դոլար, իսկ այսօր Երևան գալու համար միայն ինքնաթիռի տոմս արժի 800 դոլար, ո՞նց կարա տուրիզմը զարգանա...»,- ասաց ԲՀԿ նախագահը՝ հավելելով, որ պետք է ոչ միայն ճարտար խոսել, այլև՝ գործել:
Գագիկ Ծառուկյանը խոսեց Հայաստան-Արցախ-Սփյուռք գործակցության մասին՝ նշելով, որ Սփյուռքը մշտապես փորձել է օգնել, իր լուման ներդնել Հայաստանի և Արցախի զարգացման գործում, սակայն դա պետք է փոխադարձ լինի:
«Պետք է տարբերություն չդնենք, թե ով ում է օգնում, ով կարիքի մեջ է, պետք է օգնել: Պետք է պայմաններ ստեղծենք, որ Սփյուռքում ապրող երեխաները մինչև 18 տարեկան դառնալը գոնե մեկ անգամ Հայաստան գան, Սփյուռքի գաղթօջախներում պետք է բացվեն եկեղեցիներ, դպրոցներ, որ երեխաները կարողանան հայեցի կրթություն ստանալ:
Իրենք դա իրենց գումարներով են անում, բայց մեր պետությունն էլ պետք է որոշ չափով աջակցի այդ գործին»,- նշեց ԲՀԿ ղեկավարը:
Նա խոսեց նաև աջակողմյան ավտոմեքենաների ներկրման արգելքի մասին՝ նշելով որ իրեն այդ հարցով բազմաթիվ քաղաքացիներ են դիմել: «Ինչի՞ են բերել, երեք անգամ էժան ա, բերել են, որ տաքսի քշեն, իրենց տունը պահեն: Այդ հարցը պետք է փուլ առ փուլ լուծվի, մարդը մեղավոր չի, պետությունն է մեղավոր, պետությունն էլ պետք է լուծի հարցը, արգելեն, ինչ պիտի անի է մարդը, հացի խնդիր ունեցող մարդուն պետք է գնահատել...»,- ասաց Ծառուկյանը:
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02