Դեկտեմբերի 3-ին Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունենալու Ցեղասպանության կանխարգելման ու դրա համար պատժի մասին ՄԱԿ-ի հռչակագրի ընդունման 70-ամյակին նվիրված քննարկում, որի շրջանակում խոսվելու է նաև Հայոց ցեղասպանության մասին:
Այս մասին տեղեկացնում է Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի պաշտոնակայն կայքը՝ մանրամասնելով, որ փաստաթղթում հստակ նշվում է, որ դարասկզբին հայ ժողովրդի հետ կատարվածն անհերքելիորեն կապված է «ցեղասպանություն» եզրույթի ստեղծման հետ:
Փաստաթուղթը հարգանքի տուրք է մատուցում ցեղասպանության վերաբերյալ ՄԱԿ-ի հռչակագրի հեղինակ Ռաֆայել Լեմկինին՝ ընդգծելով, որ «հենց Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստն են դարձել այն գործոնները, որոնք դրդել են զանգվածային սպանությունների այդ տեսակին իրավական սահմանում տալ»:
«Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցում հռչակագրի հեղինակ-նախաձեռնող, փաստաբան Ռաֆայել Լեմկինի հիշատակին: Նա «ցեղասպանություն» եզրույթը ստեղծել է Առաջին աշխարհամարտի ընթացքում հայերի և Երկրորդ աշխարհամարտի ընթացքում հրեաների կանոնավոր բնաջնջումների պատմություններն ուսումնասիրելուց հետո»,-ասվում է փաստաթղթում:
Հայտնի է, որ փաստաթուղթը պալատում ներկայացրել է հայկական արմատներ ունեցող օրենսդիր Թիմ Ուիլսոնը: Այն Ներկայացուցիչների պալատին կոչ է անում գիտակցել, որ բոլոր երկրները, այդ թվում՝ Ավստրալիան, պետք է ճանաչեն կատարված ցեղասպանությունները, ինչն անհրաժեշտ է ապագայում դրանք կանխելու համար:
Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը պատմել է, որ փաստաթուղթը քվեարկության չի դրվի, այլ միայն կքննարկվի:
Մեծամասնության կարծիքը կարտացոլի Ներկայացուցիչների պալատի դիրքորոշումն այս հարցի շուրջ:
«Եթե քննարկումը հաջող ելք ունենա, կնշանակի, որ Ներկայացուցիչների պալատը հերքում է բառախաղն ու հստակ սահմանում «ցեղասպանություն» եզրույթը, դրանով բնորոշում հայերի հետ կատարվածը»,-եզրափակել է Կայսերյանը:
11:12
10:56
10:34
09:49
09:27
09:04
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44