Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար, ռեյտինգային համակարգով Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններում առաջադրված Վիգեն Սարգսյանը ուղերձով դիմել է քաղաքացիներին: «Ուզում եմ ձեզ այսօր խոստանալ միայն մեկ բան, եթե ես որպես ռեյտինգային թեկնածու Ազգային ժողովում ներկայացնեմ ձեզ, դուք երբևիցե խնդիր չեք ունենալու ձեր ձայնը լսելի դարձնելու ինձ և իմ գրասենյակի աշխատակիցներին»,- ասաց նա և նշեց, որ աշխատելու են մշտական հիմունքներով: «Այսօր մեր երկիրը կանգնած է շատ կարևոր ընտրության առջև. մի կողմից մեզ պատում է նախկինում կատարված սխալների մտահոգությունների և ցավի զգացումը, մյուս կողմից մենք տեսնում ենք ապագայի անորոշություն և բազմաթիվ խնդիրներ, որոնք կարող են մեր երկիրը գլորել ձորը»,- ասաց նա: Վիգեն Սարգսյանը կոչ արեց չվախենալ, մտքում չհաշվել ձայներ և նշեց, որ յուրաքանչյուրի ձայնը շատ կարևոր է: «Եթե դուք նախընտրում եք ձայնը տալ գործող իշխանություններին, դա ևս հասկանալի և ընդունելի է, եթե դուք ուզում եք, որ գործող իշխանությունը լինի լիարժեք հավասարակշռված, փորձառու ճանապարհ անցած թիմի հետ, ապա ՀՀԿ-ն առաջարկում է ձեզ այդ հնարավորությունը»,- ասաց նա և նկատեց, որ Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջանների բնակիչները ունեն նաև հնարավորություն անձամբ իրեն քվեարկելու:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02