ՀՅԴ համամասնական ցուցակում ներկայացված, Լոռու մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Արմենուհի Կյուրեղյանը, Tert.am-ի հետ զրույցում ամփոփելով քարոզարշավի ութերորդ օրը, նշեց, որ Դաշնակցությունը, ի տարբերություն մյուս ուժերի, ներկայացնում է իր ծրագիրը, գաղափարախոսությունը: Անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքը ղեկավարող Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «ԱԱԾ-ն պիտի զբաղվի նրանցով, ով մեզ կասկածում ա Արցախի հարցում սխալ քաղաքականության մեջ, և հակահետախուզությունը պիտի հասկանա՝ իրենք օտարերկրյա գործակալ են, թե ոչ, քանի որ սա պետական դավաճանություն է», Արմենուհի Կյուրեղյանը նշեց, որ ում էլ նկատի ունենա, նման արտահայտություն չի կարելի անել: «Ընդհանրապես դա նշանակում է այլ կարծիք չբարձրաձայնել, ինչպե՞ս կարելի է այլակարծությունը համարել օտարերկրյա գործակալի աշխատանքի իրականացում»,- ասաց նա: Ընդհանուր առմամբ, Արմենուհի Կյուրեղյանը Նիկոլ Փաշինյանի կողմից կիրառվող բառապաշարը համարեց վարչական ռեսուրսի կիրառման մի նոր ձև: «Այսինքն՝ մարդկանց այդ ելույթներով վախեցնում են: Եթե նախորդներին քննադատում էինք ընտրակաշառքով քվեներ գնելու մեջ, ապա ես այսօր այս ուժի մեջ տեսնում եմ վախի մթնոլորտ ստեղծելով քվեներ հավաքելու փորձ, դա հենց վարչական ռեսուրսի կիրառում է: Ի՞նչ է նշանակում` գյուղապետնե՛ր, ես ձեզ պատին կծեփեմ»,-ասաց նա և նկատեց, որ այս ընթացքում Նիկոլ Փաշինյանը չի ներկայանում որպես վարչապետ, իսկ որպես թեկնածու իրավունք չունի վարչապետի անունից հրահանգներ տալ գյուղապետներին: Ըստ նրա՝ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավը տանում է այս բառապաշարով, Դաշնակցության ձայներն օր օրի ավելանում են:
11:12
10:56
10:34
09:49
09:27
09:04
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44