ՀՅԴ խմբակցությունը դեկտեմբերի 4–ին ներկա կգտնվի ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի հարցով հրավիրված նիստին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության նախագահ Արմեն Ռուստամյանը։ «Ներկա գտնվելու ենք, բայց մենք պայմանավորվել էինք, որ այս օրերին նիստեր չենք անելու։ Ես իսկապես չեմ հասկանում այս գործընթացը, սա ինչ–որ նախընտրական տրամադրությունների մեջ կատարվող բեմականացում է հիշեցնում, որովհետեւ նույն ինքը՝ Արամ Հարությունյանը, մի քանի օր եթե սպասեին, ընդհանրապես պատգամավոր չէր լինելու։ Բնականոն ընթացքով դադարեցվելու էին նրա պատգամավորական լիազորությունները, եւ վերջանալու էր հարցը»,–ասել է Ռուստամյանը։ Ռուստամյանի կարծիքով՝ բոլոր 4 ուժերն էլ լեգիտիմ իրավունք ունեն խորհրդարան չներկայանալու. «Ակնհայտ է, որ մեծ հավանականությամբ նիստը տեղի չի ունենա։ Բայց այս ամենը հասկանալով, եթե բերվում է մի բան, դուրս է գալիս, որ սա օգտագործվում է նախընտրական քարոզչության մեջ, որ տեսեք, տեսեք, չեն եկել, քանի որ չեն ուզում, որ կոռուպցիայի դեմ պայքար մղվի, չեն ուզում կալանավորվեն մարդիկ, որոնք կոռուպցիոն հետապնդումների տակ են, եւ փաստերը հավաքված են, եւ օր առաջ նրան ազատությունից զրկելը, բնականաբար, բոլորի շահերից է բխում» Արմեն Ռուստամյանը հավելեց, որ նման շահարկումների տեղիք չտալու համար վաղը իրենք գնալու են խորհրդարան։ «Տեսնենք՝ ինչ փաստեր կան, եթե նորմալ է, կքվեարկենք։ Մենք երբեք չենք քվեարկել հակառակ արդարադատությանը։ Մենք միշտ ասել ենք, որ ԱԺ պատգամավորը չպետք է ունենա անձեռնմխելիություն՝ կապված այլ գործողությունների հետ, միայն իր լիազորություններից բխող դաշտում պետք է լինի, ինչպես միջազգային պրակտիկան է։ Բայց ես սրա մեջ նախընտրական ձեռագիր եմ տեսնում, միտումն այն է, որ սա պետք է ծառայեցվի ի շահ իշխող ուժի»։ Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովին՝ տալու համաձայնություն ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն: Արամ Հարությունյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով (14 մլն դոլար) կաշառք ստանալու համար։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02