Միխեիլ Սաակաշվիլիի ստեղծած ուկրաինական «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը մտադիր է այսօր Ուկրաինայում Վրաստանի դեսպանատան շենքի առաջ բողոքի ցույց անցկացնել՝ կապված Թբիլիսիում զենք-զինամթերքի անօրինական պահման մեղադրանքով Ուկրաինայի 6 քաղաքացիների ձերբակալության հետ, գրում է Грузия Online հարթակը:
«Նոր ուժերի շարժում» կուսակցության հայտարարության մեջ ասվում է. «Օրերս Թբիլիսիում վրաց օլիգարխներն ուկրաինացի կամավորների նկատմամբ խայտառակ սադրանք են իրականացրել՝ նրանց մոտ զենք նետելով և իբր թե դրանք «պահելու» մեղադրանքով ձերբակալելով: Նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելով՝ վրաց օլիգարխները նույնիսկ սեփական ստվերից են վախենում: Նրանք վճռել են, որ ուկրաինացի 6 զինվորականներն իրենց ռեժիմի համար վտանգ են ներկայացնում և որոշել են ազատվել նրանցից ամենահարմար տարբերակով՝ զենք նետելով և բանտ նստեցնելով»:
Հիշեցնենք, որ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Թբիլիսիում հատուկ գործողություն էր իրականացրել և ձերբակալել Ուկրաինայի 6 և Վրաստանի 1 քաղաքացու: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերով՝ մի խումբ անձանց կողմից հրազենի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի անօրինական ձեռքբերման և պահման վերաբերյալ:
Նշենք նաև, որ նոյեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին՝ պարտության մատնելով Սաակաշվիլիի կողմնակից Գրիգոլ Վաշաձեին:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02