Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում երկրորդ հորիզոնականում ներկայացված Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ այն քաղաքականությունը, որը վարում է ներկա իշխանությունը Արցախի հարցում, հիմնված է մեկ բանի վրա՝ իշխանություն Արցախի փոխարեն:
«Իշխանության գալուց կարճ ժամանակ անց մեղադրանք ներկայացվեց ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, և շատերին թվում էր, որ դա անփորձությունից է, սակայն ինձ համար դեռ այն ժամանակ ակնհայտ էր, որ սա քաղաքականության հեթական քայլերից էր»,-ասաց նա: Դ. Շահնազարյանը նշեց, որ արդյունքում կորցրինք այդ պաշտոնը:
Նա նշեց, որ այս իրավիճակում, երբ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, դա սխալ էր Հայաստանի իշխանության կողմից: «Բոլոր հավաստիացումները, որ Հայաստանը կպաշտպանի այդ պաշտոնը, իշխանության կողմից ստեր էին, քանի որ վերջին հայտարարությունը, ըստ որի հետաձգվել է այդ հարցի քննարկումը, հետաձգվել է այն պատճառով, որ առայժմ համաձայնության չեն եկել, թե այդ պաշտոնում փոխարինելու է Բելառուսի ներկայացուցիչը, թե գործող տեղակալը»,-ասաց նա:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին՝ Դավիթ Շահնազարյանն ասաց, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո բանակցությունների սեղանին եղել է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի օրակարգը՝ շփման գծում լարվածության թուլացմանը նպաստող միջոցառումներ: «Երբ եռանախագահները հունիսի 13-ին այցելեցին Հայաստան, դրանից հետո բառ անգամ չկա այդ մասին նրանց բոլոր հայտարարություններում: Օրակարգի նման կորուստը չափազանց լուրջ է, և կարծում եմ՝ արդեն անշրջելի կորուստ է հայկական կողմերի համար»,-ասաց նա և նշեց, որ դա արդեն փաստ է:
11:12
10:56
10:34
09:49
09:27
09:04
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44