«Սասնա Ծռեր» կուսակցությունն այսօր քարոզարշավ է անցկացնում Տավուշի մարզում: Նախընտրական հանդիպումները կուսակցության անդամները սկսել են Ծովագյուղից:
Պատգամավորի թեկնածու Ստեփան Գրիգորյանը հայտարարեց, որ խորհրդարան են գնում երիտասարդ ու անփորձ կառավարությանն աջակցելու համար: «Հարգում ենք Նիկոլ Փաշինյանին, ինչ-որ հարցերում համաձայն չենք, բայց հարգում ենք ժողովրդի ձայնը, գալիս ենք, որ նախարարները, մարզպետները ձգվեն, սթափ աշխատեն…»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք դուխով են, համարձակ, բայց նաև համեստ:
Ստեփան Գրիգորյանը նշեց, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է հպարտ լինել, խնդիրները քննարկել ուղիղ, աշխատել՝ միմյանց հարգելով: ««Սասնա Ծռեր»-ն ուզում է Ռուսաստանի հետ աշխատել, բայց հստակ բանակցելով, քննարկելով»,- ընդգծեց նա:
Թեկնածուն հայտարարեց, որ «Սասնա Ծռեր»-ը որևէ մեկին թույլ չի տալու Ղարաբաղի հարցում զիջումների գնալ, սակարկել հայ ժողովրդի տարածքները: «Ունեք գործ համեստ մարդկանց հետ, բայց եթե կարիք լինի հայրենիքի պաշտպանության համար, տղերքը նորից կգնան և կկռվեն»,- նշեց Ստեփան Գրիգորյանը:
«Սասնա Ծռեր» կուսակցության համապետական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանն ասաց, որ իրենք ներկայացրել են երկու տարվա զարգացման ծրագիր՝ երկիրը վերածնելու համար: ««Սասնա Ծռեր»-ը խորհրդարանում կարող է դառնալ երկրորդ բևեռ, ստեղծել հավասարակշռություն, ներկայացնել ձեր հոգսերն ու ցավերը, թույլ չտալ, որ իշխանությունը նախկինի պես ճահճանա»,- ընդգծեց նա:
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02