«Իմ քայլը» դաշինքը՝ ուժի առաջին համար, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քարոզարշավ է անցկացնում Ծաղկահովիտում:
«Անթափանց մառախուղ էր: Երեկ Արարատի մարզում էինք, այնտեղ գարնանային արևոտ եղանակ էր, մեկ էլ սենց գալիս ենք, մառախուղ է, բայց մտանք Ծաղկահովիտ, տեսանք նույն գարնանային եղանակն է»,- հավաքվածներին ողջունեց Ն. Փաշինյանը:
Նա ասաց, որ մարդիկ կան, ովքեր ասել են, որ հատուկ եկել են Հայաստան այս ընտրություններին մասնակցելու, «Իմ քայլի» օգտին քվեարկելու համար: «Սա նշանակում է, որ մեր ուղերձը տեղ է հասել, մենք մտադիր ենք մեծ հայրենադարձություն կազմակերպել»,- հավելեց Ն. Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ անասնապահության զարգացման համար լուրջ ներդրումներ են իրականացվելու, կառուցվելու է անասնաբուժական-անասնապահական քոլեջ, խմոցներ են կառուցվելու, ջրագծեր, որի նպատակը աշխատանքի քաջալերումն է:
«Հայաստանի տնտեսությունը պետք է միտված լինի արտահանմանը: Հայաստանում արտադրված միսը, եթե ավանդական մեթոդներով է արտադրվում, հարգի է: Անասնապահական կուլտուրան մեզանում բարձր մակարդակի է, մեր միսը բարձր է գնահատվում և պետք է լրջորեն մտածենք Հայաստանից մսի արտահանման ծավալները մեծացնելու ուղղությամբ»,- նշեց Ն. Փաշինյանը:
Թեկնածուի խոսքով՝ երկրի ամենամեծ խնդիրը աղքատությունն է, որը հնարավոր է լուծել աշխատանքով: «Մարդկանց պետք է օգնել, իհարկե, բայց ի՞նչ է դա նշանակում: Եթե մի օր հաց տվեցիր մարդուն, լավ, հաց, ջուր, խորոված, քյաբաբ տվեցիր, մի օր, երկու օր, մի ամիս, տասը տարի, ի՞նչ եղավ, կախվածության մեջ դրեցինք մարդուն:
Այնինչ մարդուն պետք է ոչ թե ձուկ տալ, այլ սովորեցնել ձուկ բռնել»,- ասաց նա:
Ն. Փաշինյանը խոսեց կոռուպցիայի մասին, ասաց, որ մի քանի գյուղում բացահայտումներ են եղել, որ պաշտոնյաներն իրենց եղբորը, հարսին, եղբոր կնոջը գրանցել են դպրոցում. «Այդ հաստիքի կարիքը դպրոցը չունի, գումարը ստացել են, ու դա պակասել է ուսուցչի աշխատավարձից, շենքը տաքացնելու գումարից: Մարդիկ գիտեն, որ այդպես է, բայց սուս են մնում, քլունգն առած մեր տան հիմքերը քանդում ենք, բայց պետք է լուծենք խնդիրները, բարձրաձայնենք դրանք»:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլոր հարցերի լուծման համար տնտեսական հեղափոխություն պետք է իրականացնել:
«Մենք երբեք ու երբեք ընտրությունները մի ձայնով անգամ չենք կեղծելու: Բացառված է, որ ՀՀ քաղաքացու կատարած որևէ ընտրության համար ոտնձգություն իրականացնենք: Մենք սիրո և համերաշխության հեղափոխությունը չենք նվաստացնի՝ եղունգներով ու ատամներով իշխանությունը պահելու միջոցով: Դուք եք որոշում, սա է պատմական պահը, այսօր իշխանությունը պատկանում է միայն ձեզ»,- շեշտեց նա:
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02