Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանները դատարան են դիմել՝ պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսից (իսկական անունը՝ Ստեֆանի Քլիֆորդ) դատական և իրավաբանական ծախսերի դիմաց մոտ 800 հազար դոլարի փոխհատուցում ստանալու պահանջով, հաղորդում է Fox News-ը: Ավելի վաղ դերասանուհին Թրամփի դեմ դատական հայց էր ներկայացրել և տանուլ տվել:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ նախագահի փաստաբան Չարլզ Հարդերը հայտարարել է, որ իր ընկերությունն ավելի քան 500 ժամ է վատնել Դենիելսի գործով Թրամփի պաշտպանության համար, իսկ դատական ծախսերը 390 հազար դոլար են կազմել: Փաստաբանը դատարանին խնդրում է Դենիելսից ծախսված ժամերի և գումարի դիմաց համապատասխան փոխհատուցում պահանջել՝ «կանխելու համար անհիմն պնդումների և զրպարտությունների հնարավոր հետագա դեպքերը»:
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը՝ դատավոր Ջեյմս Օթերոն դեռևս որոշում չի կայացրել:
Պոռնոդերասանուհու փաստաբան Մայքլ Ավենատին Թրամփի փաստաբանների նման պահանջն «անհեթեթ և անարգալից» է անվանել:
«Դուք չեք կարող օդից մի պատահական թիվ վերցնել և իմ հաճախորդուհուն Թրամփին ենթարկել ու վախեցնել», - ասել է նա:
Ավելի վաղ մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի հերոսուհին հայտարարել էր, որ քաղաքացիական հայց է ներկայացրել սեռական կապի վերաբերյալ տեղեկությունը չհրապարակելու մասին Թրամփի փաստաբանի հետ կնքած համաձայնագրի առնչությամբ: Դերասանուհին պնդում էր, որ համաձայնագիրը վավեր չի կարող ճանաչվել, քանի որ դրանում բացակայում է անձամբ Թրամփի ստորագրությունը:
Հոկտեմբերին Նյու Յորքի դաշնային դատարանը մերժել էր Դենիելսի դատական հայցն ընդդեմ Թրամփի՝ այն զրպարտություն որակելով:
Ավելի վաղ Դենիելսը հայտարարել էր, որ 2006–2007 թվականներին սեռական կապի մեջ է եղել Թրամփի հետ, որն այդ ժամանակ արդեն ամուսնացած էր Մելանյա Թրամփի հետ: 2016 թվականին նախագահական արշավի թեժ պահին փաստաբան Մայքլ Քոենը պոռնոդերասանուհուն 130 հազար դոլար էր վճարել տեղեկատվության չհրապարակման համար: Սպիտակ տանն այս տվյալները հերյուրանք էին համարել:
16:45
16:21
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
10:52
10:26
10:09
11:16 09.05.26
15:33 09.05.26
16:21 09.05.26
14:06 09.05.26
17:25 08.05.26
15:49 09.05.26
16:25 08.05.26
11:55 09.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44