Forbes ամսագիրը կազմել է Youtube-ի ամենաբարձր վարձատրվող բլոգերների վարկանիշը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Առաջնորդը 7-ամյա Ռայանն է, որը ծնողների հետ վարում է Ryan Toys Review ալիքը, որտեղ տեղադրում են տարբեր խաղալիքների մասին տեսություններ: Պատանի բլոգերի ալիքն ունի ավելի քան 17 մլն բաժանորդ, որոնց շնորհիվ նրա հոլովակն ունեցել է 26 մլրդ դիտում: Մեկ տարում ալիքը Ռայանի ընտանիքին բերել է 22 մլն դոլար:Երկրորդ տեղում է Ջեյք Փոլը: Նա ունի 17 մլն-ից ավելի բաժանորդ, որոնք պարբերաբար դիտում են նրա տարբեր երաժշտական եւ երգիծական հոլովակները: Նրա տարեկան վաստակը կազմել է ավելի քան 21 մլն դոլար: Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Dude Perfect թիմը: Հինգ ընկերները մեկ տարում 20 մլն դոլար են վաստակել ձեռքի տակ եղած տարբեր իրերով՝ սպորտային պարագաներից մինչեւ ջրի շիշ, հնարքների հոլովակի շնորհիվ: Ալիքին բաժանորդագրված է գրեթե 37 մլն մարդ: Դենիել Միդլթոնը, որն անցյալ տարի գլխավորում էր ցուցակը, իջել է վարկանիշի չորրորդ հորիզոնական: Բրիտանացի գեյմերը վարում է DanTDMi ալիքը, որը մասնագիտացել է Minecraft խաղի ուղղությամբ, սակայն հրապարակում է նաեւ այլ տեսախաղերի տեսություններ: Նա գրեթե 21 մլն բաժանորդ ունի, իսկ մեկ տարում նրան հաջողվել է վաստակել 18 մլն դոլար: Հինգերորդ տեղում է ամերիկացի ոճաբան, մոդել եւ երաժիշտ Ջեֆրի Սթարը: Նա հանրահայտ է դարձել դեռեւս MySpace պլատֆորմում: Նրա ալիքին, որը մեկ տարում նրան բերել է 18 մլն դոլար, բաժանորդագրված է ավելի քան 11 մլն մարդ: Տասնյակի մեջ են մտել նաեւ Markiplier, Vanoss Gaming, Jacksepticeye, PewDiePie եւ Logan Paul ալիքները: Վարկանիշը կազմելիս Forbes-ը հաշվի է առել բլոգերի ստացած աշխատավարձը 2017 թվականի հունիսի 1-ից 2018-ի հունիսի 1: Գումարը նշված է առանց հարկերը հանելու:
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01