Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում դեկտեմբերի 1-2-ն անցկացվել է Startup Boost Weekend Vol3 միջոցառումը, որի նպատակն էր խթանել ձեռնարկատիրական մտածելակերպի տարածումը ուսանողների շրջանում։
Այն Եվրամիության կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, և միջոցառման երկու օրերի ընթացքում տարբեր համալսարանների ուսանողներ հնարավորություն են ստացել աշխատելու միասին, կազմավորելու թիմեր, գեներացնելու գաղափարներ և փորձելու իրականացնել դրանք Startup մշակույթին ինտեգրման միջոցով: Մասնակիցները հանդիպել են և աշխատել փորձառու մենթորների, ձեռներեցների և ներդրողների հետ: Երկրորդ օրվա ավարտին իրենց ամփոփված գաղափարները ներկայացրել են փորձառու ժյուրիին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ռոստելեկոմ Հայաստան»-ի հանրային կապերի բաժնից, միջոցառման բացմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար պարոն Գոնզալո Սեռանոն (Gonzalo Serrano), ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Մարիամ Բաբայանը, Հայաստանյան «Ռոստելեկոմ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը և ImpactAim Venture Accelerator-ի ղեկավար Ռուզաննա Սաֆարյանը։
«Ռոստելեկոմ Հայաստան»-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը նշել է, որ մեծապես կարևորում է հայաստանյան առաջատար համալսարանների ուսանողների մասնակցությունը միջոցառմանը, և որ ստարտափ մտածողությունը պետք է ձևավորվի հենց համալսարանական, ուսանողական տարիքից։ Նա հավելել է, որ ընկերությունը նույնպես սկսել է որպես սթարթափ, այսօր արդեն առաջատար օպերատորներից մեկն է, և միջոցառման արդյունքում նույնպես ակնկալում է նոր հետաքրքիր նախագծեր տեսնել։
ԵՄ -ի կողմից համաֆինանսավորվող և ԳՄՀԸ (GIZ)-ի կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Մարիամ Բաբայանը նշել է, որ ծրագիրն արդեն երրորդ անգամ է աջակցում Startup Boost Weekend նախագծին, քանի որ հենց երիտասարդներն են տիրապետում այն ներուժին, որն անհրաժեշտ է զարգացնելու երկրի նորարարական և ՏՏ ոլորտները: Այս միջոցառումն առաջին քայլն է, որպեսզի նրանք հաջողությամբ մտնեն ձեռներեցության ոլորտ և ապագայում ստեղծեն հաջողակ սթարթափ ընկերություններ՝ ի նպաստ երկրի զարգացման:
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն իր ելույթի խոսքում ներկայացրել է Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող նորարարության և սթարթափ էկոհամակարգերին ուղղված միջոցառումները, քանի որ ԵՄ-ն այդ ոլորտները համարում է Հայաստանի տնտեսության զարգացման անկյունաքարերից և օժանդակում է ՀՀ կառավարության՝ երկիրը նորարարական և առաջատար տեխնոլոգիաների կենտրոն դարձնելու նպատակին:
Startup Boost Weekend Vol3-ը միավորել էր ուսանողների՝ նախաձեռնության գործընկեր 6 համալսարաններից՝ Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայ-Ռուսական համալսարան, Երևանի պետական համալսարան, Հայաստանում Ֆրանսիական համալսարան և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան։
«Քաթըլիսթ» բարձր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հիմնադրամի համահիմնադիր Համբարձում Քաղկեցյանը նշեց, որ Startup Boost Weekend-ը Հայաստանի սթարթափ էկոհամակարգի նախաձեռնություն է, որի նպատակը հայկական համալսարաններում ձեռներեցության խթանումն է: Փորձառու ձեռներեցները մենթորինգի միջոցով օգնում են թիմերին զարգացնել ձեռնարկատիրական մտածողությունը։ Իրենք՝ կազմակերպիչները, ակնկալում են այս նախաձեռնության արդյունքները տեսնել առնվազն 5-7 տարի հետո, երբ մասնակիցներից մի քանիսը հիմնադրեն իրենց սեփական ընկերությունները` լինելով ավելի պատրաստված և հարուստ գիտելիքների պաշարով:
Երկու օրերի ընթացքում ձևավորվել է 10 թիմ, որոնք երկրորդ օրվա ավարտին ներկայացրել են իրենց գաղափարները ժյուրիին։ Հաղթող թիմերին են՝
Eventor – Անվճար և արագ մանկական ծննդյան միջոցառումների կազմակերպում՝ ելնելով մայրիկի սոցիալական էջերում նկատվող նախընտրություններից։
EyeZ – Տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց օգնող սարք, որը թույլ է տալիս ճշգրիտ կերպով կողմորոշվել շարժման ընթացքում։
PromoCar – Հարթակ, որը միավորում է բրենդերն ու լրացուցիչ եկամուտ նախընտրող վարորդներին, ովքեր պատրաստ են բրենդավորված ավտոմեքենա վարել։
«Ռոստելեկոմ»-ի կողմից հաղթող թիմերին տրամադրվել են 600 և 400 դոլարին համարժեք դրամային մրցանակներ՝ առաջին և երկրորդ տեղերի համար։ Երկրորդ թիմը ստացել է նաև հնարավորություն մասնակցելու ANEL Startup Incubator ծրագրին։
Startup Boost Weekend Vol3 միջոցառումը «Քաթըլիսթ» բարձր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվել է՝ համագործակցելով Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համաֆինանսավորվող և ԳՄՀԸ-ի կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների ինովացիոն ինկուբատորի և Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի հետ։
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01