Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ ընտրություններին մասնակից ուժերի ցուցակները գլխավորողների նախընտրական բանավեճին «ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել կոռուպցիայի դեմ և զարգացնել տնտեսությունը» հարցն ուղղված էր բոլոր ուժերի ներկայացուցչներին:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ անհրաժեշտ է աշխատողների աշխատավարձը բարձրացնել սկսած կառավարության ներկայացուցիչներից, նաև ուսուցիչներից: Ըստ նրա՝ պետք է բյուջեի գումարները ճիշտ մարդկանց հատկացվեն:
«Այսօր շատ խիստ է դրված հարցը, բոլորն էլ գիտեն, բայց դա երկար չի կարող տևել, պարտավոր ենք աշխատավարձերին ուշադրություն դարձնել, հնարավորություն տանք, որ բյուջեն ավելանա, տնտեսություն զարգացնենք, որի հիման վրա կարողանանք կոռուպցիայի դեմ պայքարել: Իսկ տնտեսության զարգացման համար պետք է ծրագրեր լինեն ներդրման, որ ոչ թե մենք խնդրենք ներդրողին, այլ ցանկացողներ լինեն, որ նախարարությունն ընտրի, թե ցանկացողներից որին տրվի: Նաև բանկային համակարգին պետք է ուշադրություն դարձնել»,-ասաց նա:
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար կան ընդունված սկզբունքներ՝ ռիսկերի նվազեցում, արժանավայել եկամուտներ, մշակույթի փոփոխություն և այլն: «Բայց ՀՀ-ի մասով պետք է նկատի ունենալ, որ կոռուպցիան եղել է կառավարման մեխանիզմ, այդ պատճառով պետք է արմատախիլ արվի մեխանիզմը, իսկ դրա առաջնային քայլը անցումային արդարադատությունն է և հանցավոր համագործակցությանը պատասխանատվության կանչելը»,-ասաց նա:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02