Հանրային հեռուստաընկերության եթերում մեծ բանավեճին ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարները անդրադարձան՝ «ինչպես եք տեսնում Ղարաբաղյան խնդրի հեռանկարը, ինչպիսին են Ձեր մոտեցումները Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման խնդրին» հարցերին:
ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի կարծիքով՝ պետք է շարունակել շատ մեծ շեշտ դնել Զինված ուժերի արդիականացման վրա. «Մենք մշակել և թողել ենք 7-ամյա զարգացման ծրագիր, որն ըստ ամիսների նկարագրում է անելիքները: Հուսով եմ, որ այդ անելիքներն ի կատար են ածվում»,- ասաց նա:
Վիգեն Սարգսյանը բացառում է այն հնարավորությունը, որ կարելի է բանակ ամրապնդել և Արցախի խնդրի լուծման բարենպաստ պայմաններ ստանալ:
«Լիֆտում բանակցություններից հետո Ալիևին իմաստուն և կիրթ մարդ անվանելը, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ սպառնալից տոնով խոսելը, կարծում եմ՝ մեծ վտանգ է: Մենք պետք է շատ ուշադիր լինենք մեր մոտեցումների հետ կապված առաջին հերթին մեր ներսում քաղաքական դիսկուրսը հակառակորդի համար նյութ չդարձնելու և դաշտ չբացելու տեսակետից»,- հայտարարեց ՀՀԿ առաջին համարը:
Վ. Սարգսյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները վերջին 7 ամիսներին լուրջ սխալներ են թույլ տվել անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտում: Մասնավորապես, նա նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի և ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղարի միջև այսօրվա հեռակա բանավեճը: «Ունենք խնդիր մեր դաշնակիցների հետ հարաբերությունները ճիշտ կառուցելու»:
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջին համար Սուրեն Սահակյանի խոսքով՝ քանի դեռ ՀՀ-ն չի կողմնորոշվել՝ Արցախը հայկական երկրորդ պետությո՞ւն է, թե՞ Հայաստանի անբաժանելի մաս, Արցախի խնդրի կարգավորմանը չենք կարող մոտենալ:
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02