«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության որոշ դրույթներում փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա ասաց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում նախընտրական մեծ բանավեճի ժամանակ:
«Մասնավորապես, մենք կարծում ենք, որ սահմանադրության որոշ դրույթներ, որոնք սահմանափակում են սփյուռքի կադրային ներուժը Հայաստանի կադրային համակարգում ներգրավելուն, պետք է փոփոխությունների ենթարկվեն: Կարևոր է նաև ստեղծել հակակշիռների ու փոխզսպումների մեխանիզմ»,- ասաց Փաշինյանը: Նա նշեց՝ այո, հայտարարել է, որ այս կառավարման համակարգը սուպերվարչապետական կառավարման համակարգ է, այն իշխանությունը, որը կենտրոնացած է վարչապետի ձեռքում, պետք է բալանսավորվի: «Բայց դա պետք է արվի այնպես, որ իշխանության բուրգը չկազմալուծվի»,- ասաց «Իմ քայլը» դաշինքի առաջատարը:
«Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը նշեց. «Այն խոստումներն ու սկզբունքները, որոնց համար մենք փողոց դուրս եկանք, պետք է կատարվեն, և սահմանադրության նշանակալի կետեր պետք է փոփոխության ենթարկվեն: Ընտրական օրենսգիրքը, կուսակցությունների մասին օրենքը պետք է փոխվեն»:
«Սասնա ծռեր» կուսակցությունը ներկայացնող Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ պետք է ոչ թե սահմանադրական փոփոխություններ արվեն, այլ ընդունվի նոր սահմանադրություն: «Դա նաև Արցախի միացմամբ նոր հանրապետություն հիմնադրելու հայեցակարգից է բխում: Այդ նոր սահմանադրությունը պետք է լինի համաժողովրդական մասնակցությամբ»,- շեշտեց թեկնածուն:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Էդմոն Մարուքյանը նկատեց, որ առանց սահմանադրությունը փոփոխության ենթարկելու, խորհրդարանը կարող է փոփոխության ենթարկել այն օրենքները, որով վարչապետի լիազորությունները դարձել են սուպերվարչապետական: «Կառավարության կառուցվածքի մասին օրենքը պետք է փոփոխության ենթարկվի, բոլոր մարմինները, որոնք դուրս են խորհրդարանի վերահսկողությունից պետք է վերադարձվեն խորհրդարանական վերահսկողություն: Մենք կարող ենք հունվարից սկսած շատ արագ համակարգը վերափոխել»,- ասաց Մարուքյանը:
Հայ Յեղափոխական Դաշնակցության ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանիգնահատականով՝ կարևորագույն ձեռքբերումներից է Հայաստանում անցումը խորհրդարանական կառավարման համակարգի: «Եթե որևէ մեկի մտքով անցնի խորհրդարանական համակարգը տանել դեպի սուպերնախագահական համակարգի, մենք այդտեղ դեմ ենք լինելու մինչև վերջ: Այո, սահմանադրությունը պետք է փոխել այնպես, որ վարչապետի լիազորությունները պակասեն՝ այնպես, որ մարդկանց մոտ տպավորություն չառաջանա, որ վարչապետը փոխարինում է կառավարությանը, ամեն նախարար ունենա հստակ լիազորություններն ու պատասխանատվությունը»
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
11:48
11:23
11:09
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
10:05
18:18
13:25 01.05.26
11:48 01.05.26
15:32 01.05.26
12:29 01.05.26
11:09 01.05.26
14:16 01.05.26
10:24 30.04.26
10:05 30.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44