Թուրքիայի Հանրապետության բարձրագույն վարչական դատարանը հակասահմանադրական է ճանաչել երկրի ԶՈւ-ում կանանց գլխաշոր կրելու իշխանությունների թույլտվությունը:
Ինչպես գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, դատարանը ԶՈւ-ի անդամ կանանց գլխաշոր կրել թույլատրելը համարել է Թուրքիայի սահմանադրության մեջ առկա «աշխարհիկության մասին» սկզբունքին հակասող՝ հիշեցնելով, որ պետական ծառայողներն, ըստ Սահմանադրության, որևէ կերպ իրավունք չունեն ակնհայտ ցուցադրելու իրենց քաղաքական կամ կրոնական հայացքները:
Ի դեպ, իշխանությունների կայացրած որոշման դեմ հայցը դատարան էր ներկայացրել «Ժողովրդի փրկության կուսակցությունը»՝ հայցում շեշտելով, որ ԶՈւ-ում ծառայող կանանց գլխաշոր կրելու արգելքը վերացնելով՝ Թուրքիայի իշխանությունները փաստացի թուրքական ԶՈւ-ն տանում են դեպի «կրոնական պետության համակարգ»:
Հիշեցնենք, որ դեռևս 2016թ.-ի օգոստոսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել էր կին ոստիկաններին գլխաշոր կրելն արգելող օրենքը, որը գործում էր մինչ այդ:
2007թ.-ին դեռևս վարչապետ Էրդողանը համառ ջանքերի արդյունքում վերացրեց Թուրքիայի համալսարաններում գլխաշոր կրելու արգելքի մասին օրենքը, այնուհետև 2013թ.-ին «Ժողովրդավարացման փաթեթի» շրջանակում պետական հաստատությունների աշխատակիցների շրջանում նույնպես վերացվեց այդ արգելքը:
Ի դեպ, Թուրքիայում կանանց գլխաշոր կրելու արգելքի շուրջ վեճերը սկսվել են 1960-ական թվականներից, երբ տարբեր ուսումնական հաստատություններում խիստ ավելացավ գլխաշոր կրող աղջիկների ու կանանց թիվը:
1980թ.-ի ռազմական հեղաշրջումից հետո պաշտոնապես արգելվեց գլխաշոր կրել ուսումնական հաստատություններում և պետական հիմնարկներում:
Էրդողանն ու իր կուսակցությունն առաջինն էին, որ համառ ջանքերի շնորհիվ կարողացան վերացնել գլխաշոր կրելու արգելքը Թուրքիայում:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02