Հայաստանում վերջերս անցկացված հարցման արդյունքներով քաղաքացիների 0.5 տոկոսը տեղյակ չէ, որ այս տարի տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Հարցվածների 8.6 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել կամ սխալ է նշել ընտրությունների անցկացման օրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը` ներկայացնելով դեկտեմբերի 1-ից 4-ը անցկացված «Նախընտրական ճեպընթաց՝ Վերջին կանգառ» խորագրով հարցումների պատասխանները:
Նրա խոսքով՝ հարցվածների 86.6%-ը նշել է, տեղյակ է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, 63.4%-ը տվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունը, 55.5%-ը ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, 34.5%-ը Հայ Հեղափոխական Դաշնակցության, 42.3%-ը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անունը: «Օրինաց Երկիր» կուսակցության անունը նշել է 29.4%-ը, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության անունը՝ 17.4%-ը, «Մենք» կուսակցությունների դաշինքի անունը՝ 17.0%-ը, «Քաղաքացու Որոշում» Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության, Քրիստոնեա-Դեմոկրատական Վերածնունդ կուսակցության, Ազգային Առաջընթաց» կուսակցության անունները համապատասխանաբար 6.9%, 7.5%, 2.5%»,-ասաց նա:
Հարցումներն անցկացվել են դեմ առ դեմ սկզբունքով` 1100 հոգու միջև: Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն:
Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր վարչական շրջաններում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02