«Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ԱՊԼ-ի 15-րդ տուրի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ արտագնա խաղից հետո (2:2) հարցազրույց է տվել լոնդոնյան ակումբի մամուլի քարտուղարությանն ու կիսվել տպավորություններով:
Հայ ֆուտբոլիստը, հիշեցնենք, խաղը սկսել է պահեստայինների նստարանից և փոխարինման մտել երկրորդ կեսի մեկնարկում.
«Հիասթափությունը մեծ է, քանի որ մենք այսօր պետք է հաղթեինք:Կարծում եմ` արժանի էինք հաղթանակի, բայց ոչ-ոքի խաղացինք: Փորձում էինք երրորդ գոլը խփել, բայց ցավոք` չկարողացանք:
Նույնիսկ եթե ոտքերդ հոգնած են, ավելի կարևոր է, որ ուղեղդ, միտքդ թարմ լինի: Եթե քեզ ստիպես ու առաջ մղես գնալու մինչև վերջ, կանես դա: Պետք չէ, որ լսես ոտքերիդ, անգամ եթե նրանք ծանրացած են կամ էլ դժվարանում ես խաղալ: Պետք է անես առավելագույնը»,- ասել է հայ ֆուտբոլիստը:
Մխիթարյանին հարց է ուղղվել նաև «Արսենալի»` առանց պարտության 20-խաղյա շարքի մասին.
«Գուցե` դա այսօրվա դրական կողմն էր, գուցե` ոչ: Յուրաքանչյուրն այսօր ցանկանում էր հաղթել, հատկապես` «Օլդ Թրաֆորդում»: Գիտեինք, որ այստեղ միշտ դժվար է լինում հաղթել:
Օրվա վերջում մենք նաև ուրախ ենք, որ միավոր վաստակեցինք ու կփորձենք ամեն ինչ անել հաջորդ խաղերում հաղթելու համար: Ցանկանում ենք լինել լավագույն քառյակում, այնպես որ շատ կարևոր է հաղթել յուրաքանչյուր խաղում»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում «Արսենալի» մամուլի քարտուղարությունը:
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
11:48
11:23
11:09
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
10:05
18:18
13:25 01.05.26
11:48 01.05.26
15:32 01.05.26
12:29 01.05.26
11:09 01.05.26
14:16 01.05.26
10:24 30.04.26
10:05 30.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44