Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Միլանում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 25-րդ նիստի շրջանակում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ, գրում է minval.az կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած մամուլի հաղորդագրությանը:
Հայտնի է, որ հանդիպման ընթացքում Մամեդյարովն առաջարկել է Արցախում տիրող իրավիճակի հետ կապված գնահատման առաքելություն իրականացնել:
Հանդիպման ժամանակ քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման հեռանկարները, Ադրբեջանի ու ԵԱՀԿ-ի համագործակցության հնարավորությունները:
Հայտնի է, որ Մամեդյարովը Գրեմինգերին տեղեկություններ է փոխանցել դեկտեմբերի 5-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման վերաբերյալ՝ ընդգծելով, որ այն բավականին արդյունավետ է եղել և որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել մոտ ապագայում շարունակել արդյունավետ ու ինտենսիվ քննարկումները նման ձևաչափով:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Միլանում, ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում, Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Էլմար Մամեդյարովի հետ, որին նախորդել էր Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը ևս միտված էր առավել հանգամանալից ծանոթանալու խաղաղության գործընթացի վերաբերյալ միմյանց դիրքորոշումներին ու մոտեցումներին։ Այս առումով ծավալվել է մտքերի օգտակար փոխանակություն։
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02