Գյումրիում Կառավարության արտագնա նիստին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այսօր ամենամեծ խնդիրն այն է, որ չկա գնահատական, թե ինչ ասել է աղետի գոտի, ու ինչ ծավալի մասին է խոսքը։
«Պետք է որոշում կայացնել, որ ստեղծվի աշխատանքային խումբ, որի խնդիրը լինի ձևավորել ամբողջական տեղեկատվական փաթեթ», -ասաց նա։
ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը արձագանքելով չհամաձայնեց այն ասվածի հետ, թե ծանոթ չեն իրավիճակին։ «Այդ դեպքում ինչքա՞ն գումար է անհրաժեշտ պրոբլեմը լուծելու համար» ,-հարցրեց Նիկոլ Փաշինյանը և ստացավ պատասխան Ավետիք Էլոյանից` շատ:
«Պարո՛ն Ջավադյան, կարո՞ղ եք շատ գումար տալ, կամ Ֆինանսների նախարարությունը կարո՞ղ է շատ գումար տալ», - շարունակեց վարչապետի պաշտոնակատարը և ավելացրեց, որ շատ մեծ գործ կա անելու շատ մեծ գումարով։
«Ձևավորում եք աշխատանքային խումբ, որի անելիքը շատ հստակ է՝ ձևավորում եք փաթեթ ու հստակ թվերով, գումարով. հնարավոր ճանապարհային քարտեզով պետք է հասկանանք՝ ինչ է պետք անել, ինչքան գումար է պետք ու ինչքան ժամանակ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, Ավետիք Էլոյանը ներկայացրել էր «Աղետի գոտում 2018 թվականի ընթացքում կատարված և 2019 թվականի ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ» զեկույցը:
Ըստ նրա՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու է ճանաչվել 5381 ընտանիք, որոնցից 4839 ընտանիքի (շահառուների 90%) բնակարանային խնդիրը լուծվել է 2008-2017 թվականներին՝ մոտ 65 մլրդ. դրամ միջոցների հաշվին:
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55