Աղետի գոտին սկսեց վերակառուցվել հե՛նց Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, երբ նախագահ Քոչարյանն առաջին անգամ պետական բյուջեից ֆինանսներ հատկացրեց բնակարանաշինության համար , որի արդյունքում Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում կառուցեցին 100-ից ավել նոր շենքեր , տնակներում ապրող մեր հայրենակիցները բնակարաններ ստացան և կամաց-կամաց Հայաստանի հյուսիսը սկսեց ոտքի կանգնել ․․․
Յուրաքանչյուր գյումրեցի եթե ձեռքը դնի խղճին չի կարող ուրանալ նախագահ Քոչարյանի հոգատարությունն ու կատարած աշխատանքը՝ աղետի գոտին վերացնելու հարցում և ահա իշխանությունը բռնազավթած Նիկոլը ցանկանանում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորել հայության համար սգո այս օրը , որպեսզի մի կողմից քարոզարշավի ավարտին և լռության օրը նոր էյֆորիա ստեղծի ժողովրդի մոտ, մյուս կողմից՝ Հայաստանի համար զարգացում ապահոված աղետի գոտին վերականգնելու համար ջանք ու եռանդ ներդրած և ի վերջո Արցախյան պատերազմի անմիջական հրամանատարից անձնական վրեժ լուծի՝ իրականացնելով քաղաքական վենդետա մարտի 1-ի իր պատասխանատվությունը Քոչարյանի վրա բարդելով։
Այլևս որևէ քաղաքացի, ով ունի մտածելու կարողություն հասկացել է, որ Հայաստանում չկա անկախ իրավապահ համակարգ , որ բոլորը ծառայում են Նիկոլի շահերին և այս իմաստով, եթե այսօր Ռոբերտ Քոչարյանը կալանավորվի, ապա նախագահ Քոչարյանը հռչակվելու է քաղբանտարկյալ դրանով իսկ դրվելու է Նիկոլի՝ Հայաստանը ժողովրդավարական պետությունից դիկտատուրայի տանելու առաջին քայլը։
Ո՛չ դիկտատուրային, ո՛չ բռնապետությանը...
13:38
13:25
13:23
13:21
13:17
12:52
12:38
12:22
12:09
11:36
11:12
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55