Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտնեց, որ թեժ գծին ստացել են 77 զանգ, որից 71-ը եղել է տեղեկատվական բնույթի, երկուսով հայտնել են մահացած անձանց տվյալներ, որոնք հանվել են ցուցակներից, իսկ չորս զանգ եղել է տեխնիկական բնույթի խնդրի մասին:
Նա հիշեցրեց, որ Ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածով ԱԺ պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
«Վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու մասին ստացվել է 2230 դիմում: Հաշվի առնելով, որ տարածքային անձնագրային ծառայությունները հագեցած չեն հանրապետություն մուտք գործելու և դուրս գալու հանգամանքը ստուգելու ծրագրային համակարգով, տարածքային ծառայություններում ստացած նման բոլոր դիմումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն: Արդյունքում 57 քաղաքացու դիմում մերժվել է օրենքով սահմանված տվյալներին չբավարարելու հիմքով: Դրանցից մեկը բողոքարկվել է դատական կարգով: Դատարանի կողմից հայցը չի բավարարվել` տեղեկանք տրամադրելու մասով»,-ասաց նա:
Մնացական Բիչախչյանը նշեց, որ ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված, ՀՀ որևէ համայնքում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները: «ՀՀ-ում հաշվառում չունեցող քաղաքացիները համապետական ընտրություններին կարող են մասնակցել լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու եղանակով, իսկ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք ՀՀ ազգային ժողովի ընտրություններին չեն կարող մասնակցել»,-հավելեց նա:
16:45
16:21
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
10:52
10:26
10:09
11:16 09.05.26
15:33 09.05.26
16:21 09.05.26
14:06 09.05.26
17:25 08.05.26
15:49 09.05.26
16:25 08.05.26
11:55 09.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44