Քիչ առաջ 1/20 ընտրատեղամասում քվեարկեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը: Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Էդմոն Մարուքյանն ասաց, որ մի շարք մտահոգիչ տեղեկություններ ունեն, որոնց մասին հայտնում են ոստիկանությանը:
«Այսօր հնի ու նորի կռվի ավարտն է: Ես կոչ եմ անում գնալ ընտրական տեղամասեր, հանկարծ չհանգստանալ, կարծել, թե ամեն ինչ ավարտված է: Այսօր է ավարտվելու, բոլորս անելիք ունենք»,- ասաց նա:
Մարուքյանը կոչ արեց ոստիկանությանը համապատասխան միջոցներ ձեռնարկել մտահոգիչ տեղեկություններ ստանալուն պես:
Նա ասաց, որ տարատեսակ տեղեկություններ են ստանում՝ չմանրամասնելով, թե ինչ խախտումների մասին է խոսքը, նշելով, որ «դրանք եղել են նախկինում»:
«Ես քվեարկել եմ Հայաստանի այն ներկայի համար, որը սկսվել է և ապագայի համար, որը գալու է: Հայաստանը պետք է լուսավորվի»,- նշեց Էդմոն Մարուքյանը:
Խոսելով սոցիալական հարցումների մասին՝ ըստ որի՝ իրենք ապագա խորհրդարանում 3-րդ ուժն են, Էդմոն Մարուքյանն ասաց, որ մեծ բանավեճից հետո լուրջ առավելություններով անցել են առաջ:
«Հարցումներով ասում են, որ մենք երրորդն ենք, բայց բանավեճից հետո լուրջ առավելություններ ենք գրանցել»,- ասաց նա:
Հարցին՝ Գագիկ Ծառուկյանի մատնանշած Գևորգը Ձեզ համար աշխատե՞լ է, նա պատասխանեց. «Այն ժամանակ էլ թամամ չի աշխատել: Այս անգամ հազարավոր գևորգներ, հազարավոր անուններ են աշխատել մեզ համար: Քաղաքացիներ են, մարդիկ են, ովքեր տարբեր ձևով աջակցում են մեզ: Մարդիկ գիշեր-ցերեկ են արել, որ ԼՀԿ-ն դառնա երկրորդ ուժը:
Երբ ես թեկնածու էի, ինձ գալիս առաջարկում էին՝ արի գնանք էսինչին տեսնենք, էնինչին, ես տեղում մերժեցի: Երբ անկախ պատգամավոր էի, բոլոր ուժերը, այդ թվում՝ ԲՀԿ-ն, աշխատում էին, որ անդամագրեն կուսակցություն, նույն Գևորգը համոզում էր, որ գնամ նրան տեսնեմ, ասացի՝ մոռացեք: Ես մերժել եմ, նստվածքը մնացել է: Գևորգն իմ հետ ծառայած տղա է, սպորտսմեն տղա է»:
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01