«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ԱԺ պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերի միջոցով քիչ առաջ դիմեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին։ Նրա ներկայացմամբ՝ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը քաղաքապետերին եւ համայնքապետերին հրահանգներ է տվել քաղաքացիներին ուղղորդել քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին։ «Ես կարող եմ ասել, որ ընտրությունները Սյունիքի եւ Վայոց Ձորի ընտրական տեղամասերում ընթանում են խաղաղ, առանձնակի մեծ ակտիվություն չկա։ Երբ որ ես քիչ առաջ նայեցի համեմատությունը 2017 թվականի հետ, կարծես թե ակտիվությունը նույնն է։ Քիչ առաջ ես զրուցեցի նաեւ Տիգրան Մուկուչյանի հետ։ Հիմա ուղիղ եթերով դիմում եմ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին, բոլոր քաղաքապետերին, համայնքապետերին, որոնք բացահայտ ուղղորդում են տարբեր համայնքների բնակիչներին՝ գնալ եւ քվեարկել «Իմ քայլը» դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածուներին. պարոն Պողոսյան, դուք հավատարմորեն ծառայել եք Ռոբերտ Քոչարյանին, դուք նույնքան հավատարմորեն ծառայել եք Սերժ Սարգսյանին, հիմա ուզում եք նույն արջի ծառայությունը մատուցել Նիկոլ Փաշինյանին։ Ես վստահ եմ, որ վարչապետը չի հրահանգել ձեզ ՝լինել Հռոմի պապից ավելի կաթոլիկ, հավաքել համայնքապետերին եւ աշխատել «Իմ քայլը» դաշիքնի օգտին»։ Զոհրաբյանը Մուկուչյանի եւ կառավարության ուշադրությունը հրավիրեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի վրա՝ խոսքը ուղղելով վերջինիս. «Այն համայնքապետերը, որոնք հանձնարարություն են ստացել, ովքեր իրենց պահում են գռեհիկ, համայնքային հեղինակություններով սպառնում են բնակիչներին եւ կրկին ուղղորդում են քվեարկել, նրանց եւս մեկ բարեկամական հորդոր. Ձեր ժամանակն անցել է եւ եթե դուք մտածում եք, որ հիմա առավելագույն քվե ապահովելով կարողանալու եք պահպանել ձեր պաշտոնները, ես խորապես համոզված եմ, որ այդպես չի լինելու, որովհետեւ, եթե մենք մեր երկրում անում ենք համակարգային փոփոխություններ, ապա բոլորդ պետք է հեռանաք»։ Նա նաեւ նշեց, որ տեղեկություններ ունի, որ «Իմ քայլը» դաշինքից առաջադրված պատգամավորի թեկնածուն որոշակի ֆինանսական ազդեցություն է ունենում բնակիչների վրա, սակայն անուն չի հրապարակում։ Եթե հաստավեն տեղեկություններն, ապա կհրապարակի տվյալ թեկնածուի անունն ու կդիմի իրավապահ մարմիններին։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02