ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով որոշում կընդունի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնի թեկնածության հարցով: Նրա խոսքով՝ տեղեկությունները, թե այդ պաշտոնը զբաղեցնելու է ԱՄՆ փոխնախագահի աշխատակազմի ներկայիս ղեկավար Նիկ Այերսը, տարածել են «ստախոս լրատվամիջոցները», փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի Twitter-յան գրառումը:
«Ես հիմա Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնի թեկնածուների ընտրության գործընթացի մեջ եմ եւ խոսում եմ մի քանի իսկապես հրաշալի մարդկանց հետ…Ես շուտով որոշում կընդունեմ»,- հայտարարել է նա:
Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին, հայտնել էր, որ Թրամփն Այերսի հետ քննարկում է այդ պաշտոնին նրա նշանակումը, որպեսզի նա այն զբաղեցնի նվազագույնը 2 տարի, սակայն Այերսը ընտանեկան պատճառներով չի կարողացել խոստանալ, որ կընդունի նման երկարաժամկետ առաջարկը:
Ավելի ուշ, աղբյուրներին վկայակոչելով, գործակալությունը հայտնել էր, որ Այերսն, այնուամենայնիվ, այդ պաշտոնը չի զբաղեցնի, իսկ նոր թեկնածուի մասին կհայտարարվի տարվա վերջին: Այդ տեղեկությունների համաձայն՝ հնարավոր թեկնածուների ցանկում են ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, ինչպես նաեւ կոնգրեսական Մարկ Մեդոուզը (Հյուսիսային Կարոլինայից ընտրված հանրապետական):
Այն մասին,որ Ջոն Քելլին տարվա վերջին պաշտոնը կլքի, ԱՄՆ նախագահը հայտնել էր շաբաթ: Թրամփը, միաժամանակ, նշել էր, որ նոր նշանակումը, հնարավոր է, ժամանակավոր լինի:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02