Ցեղասպանությունը որպես հանցագործություն չի վերացել միջազգային քննարկումների օրակարգից, ցեղասպանությունների ռիսկը դեռ կա: Այս մասին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ ջերմորեն ողջունելով ֆորումի մասնակիցների հետընտրական առաջին առավոտը ՀՀ-ում: Նրա խոսքով՝մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում, աճող պոպուլիզմի, արմատականության, անհանդուրժողականության մի աշխարհում, որում մարդու իրավունքներն ընկնում են երկրորդ տեղ, ինչը չափազանց վտանգավոր է: «Մենք գիտենք, որ աճող, զարգացող սոցիալական ցանցերի, գաղափարների հարաճուն տարածման ժամանակաշրջանում, դժբախտաբար, նաև այնպիսի գաղափարների, որոնք սերմանում են անհանդուրժողականություն, ատելության փառաբանում, բախվում ենք մարտահրավերի: Այսօր անցկացվող ֆորումի հիմնական նպատակը պետք է միտված լինի այս խնդիրների լուծմանը, անհամբեր սպասում եմ այն գաղափարներին, մտքերին, որոնք կպարունակեն լուծումներ, որոնցով մենք կհարստացնենք մեր զինանոցը այս պայքարի շրջանակում»,-ասաց նա:
Արտգործնախարարի պաշտոնակատարը հիշեցրեց, որ 2015 թվականին ՄԱԿ-ն ընդհանուր ժողովում որոշում կայացրեց ցեղասպանության զոհերի հիշատակման միջազգային օրը սահմանելու վերաբերյալ: «2005-2018 թվականներին մենք խթանել ենք ցեղասպանության կանխարգելման հիմնական ջանքերը: 2015 թվականին Հայաստանը ևս մեկ օժանդակ միջոց բերեց այս գործընթացի իրականացմանը ՝մասնավորապես այս համաշխարհային ֆորումի կազմակերպմամբ և ես խորապես շնորհակալ եմ բոլորիդ այսօր Հայաստան գալու համար»,-ընդգծեց Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ ֆորումին մասնակցում է նաև գիտական համայնքի՝ ցեղասպանագետների ներկայացուցչական խումբ, որը հավաքվել է կանխարգելման լավագույն մեթոդը մշակելու համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով կրթության վրա:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01