Արտահերթ խորհրդարանական ընտրությունները 2018-ի դեկտեմբերի 9-ին անցել են ՀՀ սահմանադրությանը և ընտրական օրենսգրքին համապատասխան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, ամփոփելով ընտրությունների արդյունքները, ասել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վիկտոր Գումինսկին:
«Երկարաժամկետ և կարճաժամկետ մոնիտորինգի արդյունքում գալիս ենք այն եզրակացության, որ 2018-ի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները անց են կացվել ՀՀ սահմանադրությանը և Ընտրական օրենսգրքին համապատասխան: Ընտրությունները եղել են թափանցիկ և բաց: Ընտրական հանձնաժողովները բոլոր մակարդակներում պայմաններ են ապահովել ընտրողների ազատ կամարտահայտման համար»,-ասել է Գումինսկին:
Նա նշել է, որ դիտորդական առաքելությունը հաստատում է դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների հիման վրա կատարած եզրակացությունը, որ օրենսդրությունն ազատ և դեմոկրատական ընտրությունների անցկացման համար տալիս է հնարավորություն:
Գումինսկին ասել է, որ չի կարող չնկատել նաև ԿԸՀ-ի լավ աշխատանքը: Նա նկատել է, որ այս կարճ ժամանակում ԿԸՀ-ն իրականացրել է միջոցառումներ ընտրությունների պատրաստման և անցկացման համար: Նաև վերապատրաստման դասընթացներ են անցկացվել մասնագետների համար:
Գումինսկին նկատել է, որ խախտումներ ևս եղել են, սակայն դրանք չէին կարող ազդել քվեարկության արդյունքների վրա։ Նա նաև նշեց Հանրային ռադիոյով և Հանրային հեռուստատեսությամբ քաղաքական ուժերին տրված հավասար անվճար և վճարովի եթերաժամերի մասին:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01