Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ողջունելով նոր Ազգային ժողովի ընտրությունները:
Արամ Ա կաթողիկոսը դեկտեմբերի 9-ը անվանել է նշանակալի օր Հայաստանի համար: «Մեր ժողովուրդն իր հավաքական կամքն արտահայտեց նոր Ազգային ժողովի ընտրությամբ՝ հանուն ազատ, ժողովրդավար ու հզոր Հայաստանի: Ժողովրդի կամքը նաև արդար սպասում է՝ ունենալ այնպիսի հայրենիք, որտեղ արդարությունը, տնտեսական զարգացումը, ժողովրդի կենսամակարդակի բարելավումը, օրենքով բազմակարծության երաշխավորումը, օրենքի գերակայության ամրապնդումը վերածվեն թափանցիկ գործընթացների:
Արտաքին ճակատում Արցախի անկախության ամրապնդումը, Հայոց ցեղասպանության ճանաչման ու հատուցման մեր ժողովրդի պահանջը, ինչպես նաև Արևելքի ու Արևմուտքի մեր բարեկամների ու գործընկերների շրջանակի ընդլայնումը վստահաբար առաջնահերթ տեղ պետք է գրավեն Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների օրակարգում»,- ասվում է կաթողիկոսի նամակում:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նշել է, որ Սփյուռքը՝ որպես Հայաստան աշխարհի մաս, սոսկ բարեգործի ու ներդրողի դերակատարում ունենալուց այն կողմ պետք է մասնակցի համահայկական օրակարգերի քննարկմանն ու որոշումների կայացմանը:
«Մեր համոզմամբ՝ նման աշխատանքներով ու ծրագրերով, ինչպես նաև մեր ժողովրդի հանձնառու մասնակցությամբ կարող ենք Հայաստանն առաջնորդել դեպի առավել հզորացում՝ իր առողջ տնտեսությամբ, քաջ բանակող ու պետական կառույցներով: Ջերմորեն շնորհավորում ենք մեր սիրելի ժողովրդին: Թող Աստված ամուր պահի ու պահպանի մեր հայրենիքը»,- ասվում է նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված նամակում:
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
16:22
16:03
15:03
12:49
10:21
10:02
00:00
00:00
00:00
14:21
14:09
14:04
13:15
13:14
13:15 21.10.26
20:04 22.10.26
11:08 21.10.26
14:09 21.10.26
20:21 22.10.26
18:22 22.10.26
16:22 22.10.26
10:21 22.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02