«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ կարևոր էր «Իմ քայլը» դաշինքի կայուն, բայց ոչ բացարձակ մեծամասնություն ունենալը:
«Բացարձակ մեծամասնությունը նախագահական համակարգի պայմաններում վնաս չի տալիս, իսկ խորհրդարանական համակարգը բալանս չունի: Հայաստանը մտնում է անկառավարելի լիբերալիզմի իրականություն, որովհետև հաղթողները լիբերալներ են: ԲՀԿ-ն հակակշռելո՞ւ է, թե՞ չէ: Խորհրադարանին պակասում է հարյուր տոկոսանոց չափավոր լիբերալիզմը, որովհետև այն պետք է հավասարակշռի այն, ինչ փորձեցի հասկացնել հասարակությանն ու իշխանությանը, բայց եղավ այն, ինչ եղավ:
Հիմա փոխզիջումների վարպետ Գագիկ Ծառուկյանն է լինելու ընդդիմություն, պատրաստվե՛ք դրան: Խորհրդարանը գաղափարական, քաղաքական իմաստով այլընտրանք չունի: Ընդդիմություն կլինի Գագիկ Ծառուկյանը, վա՜յ իր հալին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լևոն Շիրինյանը:
Հարցին՝ այսինքն, հիմա մեզ արտախորհրդարանական ընդդիմությո՞ւն է անհրաժեշտ, Լևոն Շիրինյանը պատասխանեց, որ երկրին զարգանալ ու ռազմավարական թիրախները փոխել է պետք:
«Արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը պետք է զարգանան, իսկ այդ խորհրդարանն ի՞նչ է անելու»,- հարցրեց քաղաքագետը:
Մեր դիտարկմանը, թե հնարավոր է՝ Ձեր ծրագրերից օգտվեն, Լևոն Շիրինյանը կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց.
«Իմ բառամթերքն էին առանց այն էլ կիրառում, ավելին՝ առասպելական ճերմակ աղավնին սիմվոլ ենք դարձնում, Նաիրա Զոհրաբյանը սև կատուն գրկում, նստում ու նկարվում է: Գոնե սպիտակ կատու վերցներ»:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի 3.89 տոկոս ձայն ստանալուն, քաղաքագետը նշեց, որ նրանք էլ էին պատասխանատու երկրում ստեղծված վիճակի համար:
Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին՝ Լևոն Շիրինյանն այն ոչ դրական, ոչ բացասական գնահատեց.
«Հասարակությունը բևեռացել էր, նրանք վախենում էին, որ ՀՀԿ-ն կվերադառնա»:
Խոսելով ընտրություններին քաղաքացիների պասիվ մասնակցության մասին՝ Լևոն Շիրինյանն ասաց, որ, եթե 50 տոկոսը չի գնում ընտրության, ուրեմն կա անվստահություն վարվող քաղաքականության հանդեպ:
«Դա կոչվում է պասիվ դիմադրություն»,- նկատեց քաղաքագետը:
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01