Որպես խորհրդարանական երկրորդ ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լինելու է ժողովրդի ձայնը խորհրդարանում և, հավատարիմ մնալով իր գաղափարախոսությանը, շարունակելու է լինել ժողովրդի կողքին և իր գործունեությունը ծավալել բացառապես ի շահ և ի բարօրություն հայ ժողովրդի: Ասված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրապարակած ուղերձում։Ըստ Ծառուկյանի` հանրության քվեով ձևավորված խորհրդարանը պետք է իրականացնի քաղաքական և տնտեսական այն բարեփոխումները, որոնք նախանշելու են մեր երկրի առաջիկա տարիների զարգացումը: «Ես՝ որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում ընտրությանը մասնակցած և ԲՀԿ-ին վստահության քվե տված մեր բոլոր հայրենակիցներին: Վստահ եղե ՛ք, որ Ձեր յուրաքանչյուր քվեն իմ և իմ թիմի համար մեծագույն պատասխանատվություն է, և այդ պատասխանատվությունը մենք անվերապահորեն իրացնելու ենք»,–ասված է ուղերձում: Նա նաև շնորհավորում է խորհրդարան անցած գործընկերներին` «Իմ քայլը» դաշինքին և «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, մաղթում արդյունավետ և արգասաբեր աշխատանք՝ ի բարգավաճում Հայաստանի և Արցախի հանրապետությունների, ի շահ աշխարհասփյուռ հայրենակիցների: Հիշեցնենք` դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով, «Բարգավաճ Հայաստանը» ստացել է ընտրողների ձայների 8,27%–ը` դառնալով խորհրդարանի երկրորդ ուժը։ Առաջին տեղում «Իմ քայլը» դաշինքն է` 70,44%–ով, «Լուսավոր Հայաստանը»` 6,37%–ով` երրորդ տեղում է:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02