Սուրբ Ծննդյան տոների ժամանակ Գերմանիայում կենդանիների համար նախատեսված կացարաններում կենդանիներ չեն տա: Այս մասին հաղորդել է Deutsche Welle-ն: Կենդանիների կացարանների ղեկավարների կարծիքով, Սուրբ Ծննդյան տոներին, կենդանիներ չի կարելի նվիրել: «Լավագույն դեպքում կենդանիները դառնում են ընտանիքի անդամներ, բայց ոչ ոք ընտանիքի անդամին որպես նվեր չի տալիս»,- բացատրել է Հանովերի կացարաններից մեկի աշխատակից Առվիդ Պոսեկելը: Կացարաններում անհանգստանում են, որ Սուրբ Ծննդյան տոներին չկողմնորոշվելով նվերի հարցում հաճախ կենդանիներ են նվիրում՝ առանց խորհրդակցելու հարազատների հետ: Արդյունքում, տոներից հետո, կենդանիներին կամ հետ են վերադարձնում կամ, ընդհանրապես, դրանք հայտնվում են փողոցում:Կացարանների աշխատակիցները բացատրել են DW-ին, որ նրանք, ովքեր իսկապես ուզում են կենդանի նվիրել Սուրբ Ծննդյան տոներին, կարող են գալ տոներից մի քանի շաբաթ առաջ կամ հունվարին: «Պարտադիր չէ դա անել տոներից երկու օր առաջ»,- բացատրել է Բրեմենի կենդանիների կացարանի աշխատակից Գաբրիելե Շվաբը: Բացի դրանից, զրուցակիցները նշել են, որ նախատոնական շրջանը մարդկանց համար անհանգիստ ժամանակ է, իսկ կենդանիների համար, որոնք նոր են հայտնվում տանը, դա իսկապես սթրեսային է: Արգելքը կգործի դեկտեմբերի 15-ից մինչև հունվարի 1-ը, ոչ միայն Հանովերում և Բրեմենում, այլև Բեռլինում և այլ խոշոր քաղաքներում:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02