Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է աշխարհում զենքի վաճառքի ծավալների վերաբերյալ նոր զեկույցը, համաձայն որի 2017թ. աշխարհում 398.2 մլրդ դոլարի զենք է վաճառվել:
Հատկանշական է, որ զենքի արտահանման ծավալներով առաջատար է ԱՄՆ-ն: Ի տարբերություն 2016թ.՝ նախորդ տարում ամերիկյան արտադրողները 2%-ով ավելացրել են զենքի վաճառքի ծավալները: Ընդհանուր առմամբ, երկիրը նախորդ տարում 226.6 մլրդ դոլարի զենք է վաճառել:
Մինչդեռ ամերիկյան Lockheed Martin-ը 2017թ. ևս շարունակել է մնալ աշխարհում զենք արտադրող խոշորագույն ընկերությունը: Նախորդ տարում այն 44.9 մլրդ դոլարի զենք է վաճառել:
Երկրորդ հորիզոնականում Ռուսաստանն է, որը հաշվետու ժամանակահատվածում 8.5%-ով ավելացրել է զենքի վաճառքի ցուցանիշը՝ վաճառելով 37.7 մլրդ դոլարի արտադրանք:
Ինչ վերաբերում է Արևմտյան Եվրոպային, ապա այստեղ առաջատարը Մեծ Բրիտանիան է, որը 35.7 մլրդ դոլարի զենք է վաճառել ու ի տարբերություն 2016թ. արձանագրել է 2.3% աճ:
Զեկույցում նաև նշվում է, որ 2017թ. զենքի վաճառքի բավական բարձր ցուցանիշ է արձանագրվել Թուրքիայում. 2017թ. ցուցանիշն աճել է 24%-ով, ինչը նշականում է, որ երկիրը ռազմարդյունաբերությունը զարգացնելու լուրջ հավակնություններ ունի, ինչպես նաև ցանկանում է նվազեցնել այլ պետություններից ունեցած կախվածությունը:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02