Մոսկվայում ավարտված կունգ-ֆուի աշխարհի առաջնությունումՀայաստանի հավաքականը յոթ ոսկե, երաքական արծաթե եւ բրոնզե մեդալներով գրավեց թիմային երրորդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանի եւ Չինաստանի մեծաքանակ հավաքականներին:
NEWS.am Sport-ի թղթակիցը Մոսկվայում զրուցել է Հայաստանի կունգ-ֆուի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանի հետ:
Պարոն Հարությունյան, ի՞նչ գնահատական կտաք Հայաստանի հավաքականի մրցելույթին:
Հավաքականը լավ հանդես եկավ՝ հաշվի առնելով, որ մեր մարզիկների քանակը զգալիորեն զիջում էր ռուսների եւ չինացիների թվին: Բայց մենք թիմայիին հաշվարկում գրավեցինք երրորդ տեղը: Կարծում եմ՝ սա ամենեւին վատ արդյունք չէ: Արդեն երրորդ տարին ենք մասնակցում, առաջին անգամ ենք այսքան մեդալ նվաճում, ինչը նշանակում է, որ մենք Չինաստանի եւ Ռուսաստանի հետ լուրջ մրցակցության ենք դիմանում:
Ցանկանում եմ առանձնացնել եզրափակիչում ադրբեջանցի մրցակցին հաղթած Հայկ Գասպարյանի մրցելույթը, Վարդգես Մանասյանին, որի տեխնիական բարձր գնահատեցին նաեւ մրցավարները, մեր միակ աղջիկ մասնակցին՝ Լիլիթ Արզումանյանին: Նա առաջին անգամ մասնակցեց աշխարհի առաջնությանը եւ նվաճեց ոսկե մեդալ: Նշեմ անեւ Հակոբ Հովհաննիսյանին, որը նույնպես ոսկե մեդալ նվաճեց տուշոու մրցաոճում:
Ի՞նչ ծրագրեր ունի ֆեդերացիան այս հաջողությունից հետո:
Կունգ-ֆուի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններն անցկացվում են նույն տարում: Կպատրաստվենք հաջորդ տարի ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի առաջնությանը: Մտադիր ենք ավելի բարելավել մեր արդյունքները: Շատ բան է կախված ֆինանսական աջակցությունից: Եթե այն մեծ լիներ, մենք կկարողանային ավելի շատ մարզիկ դուրս բերել պայքարի եւ ավելի շատ մեդալ նվաճել:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47