Ռամկավար ազատական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Թավշյա հեղափոխության» շարունակության տրամաբանությամբ ժողովուրդը քվեարկեց «Իմ քայլը» դաշինքի կամ որ նույնն է` գործող իշխանությունների օգտին: Մի քանի օբյեկտիվ պատճառներով ընտրություններին չմասնակցած Ռամկավար Ազատական կուսակցությունը հավատարիմ մնալով իր որդեգրած «ժողովրդի հետ, ժողովրդի համար» հավատամքին և անսալով դրական վերափոխումների ու առաջընթացի համաժողովրդական ձգտումներին`իր անդամներին և համակիրներին կոչ էր արել իրենց ձայնը տալ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների օգտին: Այսօր, երբ մեր այդ նպատադրումն արդեն իրողություն է, ՌԱԿ Կենտրոնական վարչությունը և Գերագույն խորհուրդը Հայաստանում և Սփյուռքում կուսակցության բոլոր անդամների անունից շնորհավորում են համայն հայությանը ժողովրդավարական ընտրություններ ունենալու իրողության առիթով և հույս հայտնում, որ խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերը կանեն ամեն ինչ ժողովրդի վստահությունն արդարացնելու համար: Ակնհայտ է, որ «Իմ քայլը» դաշինքին ձայների բացարձակ մեծամասնության քվեն տալով ժողովուրդն ակնկալում է նաև բացարձակ դրական փոփոխություններ կյանքի բոլոր ասպարեզներում: Ռամկավար Ազատական կուսակցությունը գալիս է միանալու ժողովրդի այդ ակնկալիքին և իր զորակցությունն է հայտնում երկրում իրականացվելիք բոլոր դրական վերափոխումներին, այդ թվում`արտագաղթի ծավալները կրճատելու, հայրենադարձությունը քաջալերելու, Հայաստան-Արցախ-Սփյուռք իսկական և արդյունավետ եռամիասնություն ստեղծելու, հայության իղձերի իրականացման համար ճանապարհ հարթելու ուղղությամբ»։
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01