Չնայած ներգաղթի ոլորտում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ներդրված նոր, խստացված օրենքների՝ Միացյալ Նահանգները շարունակում է ապաստան փնտրողների նախընտրած երկիրը մնալ՝ գրում է Daily Mail-ը:
Gallup կազմակերպության՝ ամբողջ աշխարհի մասշտաբով անցկացրած հարցման արդյունքում պարզ է դարձել, որ աշխարհի բնակչության 15-%ը՝ 758 մլն մարդ, ցանկանում է այլ երկիր տեղափոխվել՝ հիմնականում այնտեղ աշխատելու նպատակով:
Արտագաղթել ցանկացողների համար ամենագրավիչ երկիրը ԱՄՆ-ն է, որին հաջորդում են Կանադան և եվրոպական որոշ երկրներ:
Նոր ապաստան փնտրողների 21%-ը՝ 158 մլն մարդ, ցանկանում է Միացյալ Նահանգներ տեղափոխվել:
«Չնայած ԱՄՆ իշխանությունները 2016-2017 թվականների ընթացքում կորցրել են հեղինակությունը, սակայն երկիրը շարունակում է հավանական արտագաղթողների նախընտրած վայրը լինել»,- ասել է կազմակերպությունը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին տեղի ունեցող վերջին իրադարձություններին ֆոնին, նախագահ Թրամփի վարչակազմը խստացրել է ներգաղթի վերաբերյալ օրենքները և ուժեղացրել սահմանին հսկողությունը:
Հավելենք, որ հոկտեմբերից սկսած Հարավային Ամերիկայի մի շարք պետություններից՝ Հոնդուրասից, Սալվադորից ու Գվատեմալայից, հազարավոր ներգաղթյալների «քարավաններ» սկսել են շարժվել դեպի Միացյալ Նահանգների սահման: Նրանց ճանապարհն անցնում է ԱՄՆ-ին սահմանակից Մեքսիկայով, որի իշխանությունները անտեսել են Թրամփի՝ ներգաղթյալների ընթացքը խոչընդոտելու պահանջները: «Քարավաններում» ներգաղթյալների ընդհանուր թիվը հասել է 10 հազարի:
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44