2019 թվականին 250 000 սիրիացի փախստական կարող է վերադառնալ հայրենիք: Ինչպես գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի վարչության ղեկավար Ամին Ավադը: Աղբյուրը մանրամասնում է, որ ամենաշատ թվով սիրիացի ներգաղթյալներ գտնվում են հարևան Թուրքիայում, որտեղ նրանց քանակը գերեզանցում է 3.6 մլն-ը: Հայտնի է, որ 2018 թվականի ընթացքում մինչ այս պահը տարբեր երկրներից Սիրիա է վերադարձել 37 000 փախստական: Մինչդեռ մյուս տարի այս թիվը կարող է մի քանի անգամ ավելանալ: Ավադը նշել է, որ ավելի շատ թվով փախստականների վերադարձն ապահովելու համար, հարկավոր է հնարավորինս սեղմ ժամկետներում Սիրիայի բազմաթիվ տարածքներում իրականացնել ականազերծման լայնամասշտաբ աշխատանքներ: Ներկայում 5.6 մլն սիրիացի ներգաղթյալ դեռևս շարունակում են գտնվել Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում, Իրաքում և Եգիպտոսում: Նրանց մեջ են մտնում նաև արդեն օտարության մեջ ծնված շուրջ 1 մլն սիրիացի մանկահասակ երեխաներ: ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է արել միջազգային հանրությանը դրամահավաք սկսել հիշյալ երկրներին սիրիացի ներգաղթյալների կարքիները հոգալու համար 5.5 մլրդ դոլարի չափով օգնություն տրամադրելու համար:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02