Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագիր է հղել Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանին՝ Փոքր Սարիար միջնակարգ դպրոցում տեղ գտած ապօրինությունների, դրանց պատճառների վերացման ուղղությամբ գործուն միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժին ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով 2018թ. հունիսի 28-ին Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից ՀՀ քրեական օրենսգքրի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ Շիրակի մարզի Փոքր Սարիար գյուղի միջնակարգ դպրոցում յուրացման եղանակով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարվելու դեպքի առթիվ:
Ըստ աղբյուրի, պարզվել է, որ «Փոքր Սարիար միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Մ.-ն, 2014թ. օգոստոսի 20-ին, ապա 2015թ. փետրվարին որպես օպերատոր հաջորդաբար աշխատանքի է ընդունել ավագ և կրտսեր դստրերին: Եվ չնայած վերջիններիս աշխատանքի չհաճախելուն՝ դպրոցի աշխատանքի հաճախելության ու աշխատաժամանակի հաշվարկի ամսեկան տեղեկագրում և տարիֆիկացիոն ցուցակներում մտցնելով նրանց աշխատանքի հաճախելիության վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ նրանց անվամբ հաշվարկվել և վճարվել է ընդհանուր՝ 2.740.000 ՀՀ դրամի չափով գումար, որը նրանք անձամբ ստացել և տնօրինել են։
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Ա. Մ.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումներով 2012թ. հունվարին դպրոցում որպես պահակ և հնոցապան է ձևակերպել մի անձի, ով ընդհանրապես չի աշխատել տվյալ դպրոցում: Այդ պայմաններում դպրոցի տնօրենը աշխատավարձի վճարման տեղեկագրերում հետագա մեկ տարվա ընթացքում ստորագրել է այդ անձի անվան դիմաց, որի արդյունքում նույն ժամանակահատվածի համար վերջինիս յուրաքանչյուր ամիս հաշվարկված զգալի չափերի՝ 470.000 ՀՀ դրամ գումարն անձամբ ստանալով՝ յուրացման եղանակով հափշտակել է:
Այսպիսով, բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ա.Մ-ն կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 3 դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ։
Շիրակի մարզի դատախազությունում այս քրեական գործի նյութերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուսումնական հաստատությունում արձանագրված չարաշահումները տեղի են ունեցել ակներևության պայմաններում և կրել են շարունակական բնույթ: Սակայն նույնիսկ այդ պայմաններում հանցավոր դրսևորումները դուրս են մնացել ինչպես ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմինների, այնպես էլ՝ վերահսկողական գործառույթներ իրականացնող՝ մարզպետարանի պաշտոնատար անձանց տեսադաշտից: Այս հանգամանքը թույլ է տալիս ենթադրելու, որ նշված օղակների անգործությունը կարող է կոռուպցոին ռիսկեր պարունակել, և, ըստ էության, հանդիսանում է հանցանքի կատարմանը նպաստող հանգամանք:
Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այն, որ դպրոցի պաշտոնատար անձի նման գործելաոճն անհամատեղելի է ուսումնական հաստատությունների հիմնական կրթադաստիարակչական նպատակների հետ՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագիր է հղել Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանին՝ Փոքր Սարիար միջնակարգ դպրոցում տեղ գտած ապօրինությունների, դրանց պատճառների վերացման, մարզպետարանի ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններում հետագայում նմանատիպ արատավոր երևույթները բացառելու ուղղությամբ գործուն միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:
Միջնորդագրով մարզի դատախազը նշել է հանցավոր արարքներ թույլ տված պաշտոնատար անձի՝ դպրոցի տնօրեն Ա. Մ-ի նկատմամբ կարգապահական խիստ ներգործության ենթարկելու անհրաժեշտությունը:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01