Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտնում է, որ իր տրամադրության տակ կան հավաստի վկայություններ, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալվածները ենթարկվում են տարբեր տեսակի չարաշահումների, ներառյալ՝ ծեծի և բռնաբարության: Այս մասին ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Կազմակերպությունը կոչ է անում, որ անկախ դիտորդներին հասանելիություն տրամադրեն ձերբակալվածներին նրանց պահելու բոլոր վայրերում, որոնց թվում են ոստիկանական վարչությունները, սպորտային կենտրոնները և դատարանների շենքերը: Նշվում է, որ Amnesty International-ը տեղեկություններ է ստացել, որ թուրքական ոստիկանությունն Անկարայում և Ստամբուլում ձերբակալվածներին պահում է սթրեսային պայմաններում մինչև 48 ժամ՝ զրկելով սննդից, ջրից և բուժօգնությունից, նաև սպառնալով և վիրավորելով նրանց:
«Կալանքի տակ պահելու ընթացքում չարաշահումների, ներառյալ՝ ծեծերի և բռնաբարությունների մասին տեղեկությունները լրջագույն անհանգստություն են առաջացնում, մասնավորապես, հաշվի առնելով ձերբակալությունների մասշտաբները, որոնք մենք տեսել ենք անցած շաբաթ: Սարսափելի մանրամասները, որոնք փաստագրել ենք, միայն համառոտ պատկերն են չարաշահումների, որոնք կարող են տեղի ունենալ բանտարկության վայրերում»,- հայտարարել է Amnesty International-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Ջոն Դալհուզենը:
Նա նշել է, որ ծայրահեղ անհրաժեշտ է, որ Թուրքիայի իշխանությունները «վերջ տան այդ գարշլի պրակտիկային և միջազգային դիտորդներին թույլ տան այցելել բոլոր ազատազրկյալներին այն վայրերում, որտեղ նրանց պահում են»:
Նա ընդգծել է, որ Թուրքիայի իշխանությունների մտահոգությունը հասարակական անվտանգության հարցով ներկայումս հասկանալի է, բայց ոչ մի հանգամանք չի կարող արդարացնել կտտանքները, դաժան վերաբերմունքը և կամայական ձերբակալությունը: Դալհուզենը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել պահպանել իրենց պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում միջազգային չափանիշերի համաձայն և չխախտել ձերբակալվածների իրավունքները:
14:16
14:14
13:55
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02