ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ու ՀՀ մշակույթի նախարարությունը նախատեսում են համատեղ իրականացնել աբոնեմենտային համակարգի ներդրումը:
Կառավարության նիստին կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը նշեց, որ առաջարկում է վերաբաշխում կատարել 2018 թ. բյուջեում և 11.604.000 դրամ տրամադրել Dasaran կրթական հարթակում նոր մշակութային բաժնի ստեղծման համար:
Ծրագրի իրականացման շրջանակում նախատեսվում է Dasaran կրթական հարթակում ստեղծել նոր մշակութային բաժին, որը հնարավորություն կընձեռի հանրակրթական դպրոցներում սովորող յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի ուսումնական տարվա ընթացքում այցելելու 3 մշակութային կենտրոն՝ անվճար հիմունքներով:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ կայքում հարթակ է ստեղծվել, որի միջոցով աշակերտները կարողանալու են այցելել համերգասրահներ, թատրոններ:
Ըստ նրա՝ տարվա սկզբին արդեն կլինի հարթակը, որը ծրագրի երկրորդ բաղադիչն է, առաջինն արդեն կա՝ աշակերտներն այցելում են թանգարաններ և պատկերասրահներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խոսքն իրենց նախատեսած ծրագրի մասին է, որ յուրաքանչյուր աշակերտ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ բյուջեի աջակցությամբ պետք է այցելի թատրոն, թանգարան և համերգասրահ, դրա համար 400 մլն դրամ է պետբյուջեով հատկացվել: Նա հետաքրքրվեց, թե երբ է սկսելու գործել ծրագիրը:
Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ աշակերտներն արդեն թատորներ և պատկերասրահներ են գնում, ավելի քան 350 000 աշակերտ ստացել է կտրոնները: Ըստ նրա՝ այցելության թիվը տարվա կտրվածքով կավելանա 1 մլն-ով:
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն ասաց, որ իրենք ճիշտ են համարել թատրոնների և համեգասրահների մասը երկրորդ կիասմյակից ներդնել, որովեհտև թանգարանների նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է և կուտակումներ են: Ծրագիրն ամբողջ ուստարվա ընթացքում է գործում:
«Հիմա ՀՀ թանգարանների մուտքի մոտ հերթեր են, ճի՞շտ հասկացա»,-հարցրեց վարչապետը:
Լիլիթ Մակունցը նշեց, որ այն թանգարնները որտեղ կրթական ծրագրեր կան, կուտակումներ կան:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01