Ամերիկյան հեղինակավոր The Washington Post պարբերականը, որի թղթակից, սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջին սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում, հավանական չի համարում ԱՄՆ իշխանությունների կողմից լրագրողի սպանության լիարժեք բացահայտումը:
Պարբերականը ուշագրավ է համարում այն փաստը, որ թեև Սաուդյան Արաբիան նշում է, որ ձերբակալել է Խաշոգջիի սպանության 18 կասկածյալի, սակայն հայտնի չէ, թե նրանց ինչ մեղադրանքներ են առաջադրվել, ինչպես նաև մինչ օրս չեն հրապարակվել նրանց անունները:
Սակայն ըստ The Washington Post-ի՝ Խաշոգջիի սպանության անպատիժ մնալն ԱՄՆ-ի համար ոչ միայն անհաջողություն է բարոյական տեսակետից, այլև բաց թողնված հնարավորություն: Ի վերջո՝ ԱՄՆ-ն կարող էր, օգտվելով ստեղծված իրավիճակից, մի շարք պահանջներ առաջադրել Սաուդյան Արաբիային, այդ թվում՝ այդ երկրում բանտարկված լրագրողներին ու կին ակտիվիստներին ազատ արձակելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հեղինակավոր The New York Times պարբերականը հրապարակել էր Խաշոգջիի սկանդալային սպանության վերաբերյալ արված լրագրողական հետաքննության արդյունքները, համաձայն որոնց սպանությունն իրագործել է թագաժառանգի մերձավորներից մի քանիսի ղեկավարած խումբը:
Հայտնի է, որ լրագրողը հոկտեմբերի 2-ին մտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան ու այլևս այնտեղից դուրս չի եկել: Ավելի ուշ հայտնաբերված ապացույցների համաձայն՝ Խաշոգջիին սպանել են, հետո մասնատել: Նրա դին առ այսօր չի հայտնաբերվել:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02