Չարենցավանի թիվ 3 դպրոցում դասապրոցեսը դեկտեմբերի 13-ից վերսկսվել է, մի քանի հարյուր աշակերտ մասնակցում է դասերին: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով դպրոցում ստեղծված իրավիճակին:
«Ուսուցիչների մեծ մասը ներկա էր նոր տնօրենի ներկայացմանը: Մարզպետը հայտնեց, որ եղել են ուսուցիչներ, որ դիմումներ են գրել, այսօր հետ են վերցրել այդ դիմումները, եղել են նաև աշակերտներ, որոնք նույնպես դիմումները հետ են վերցրել: Մարզպետարանի աշխատակիցները տեղում աշխատում են, որ ընդհանուր հուզական ֆոնն ավելի դրական լինի, և գործընթացը նորմալ ընթանա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:
Նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ նախքան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երեկվա հանդիպումը և´ ԿԳՆ-ն, և´ մարզպետարանը, և´ նույնիսկ նախկին տնօրենն արդեն ֆիքսել էին, որ իրավական առումով և ընթացակարգային առումով խնդիրներ չեն եղել նոր տնօրենի ընտրության հարցով:
«Հուզական ֆոնին, ըստ նրա, հնարավոր են նման իրավիճակներ, հատկապես, հաշվի առնելով այն, որ մեր քաղաքացիներն ավելի պահանջատեր են դարձել, բայց մենք հստակ մեկ բան պետք է արձանագրենք, որ ինչպես ապրիլ-մայիսին ենք բացառապես գործել իրավունքի ու օրենքի սահմաններում, այնպես էլ բոլոր այս դեպքերում գործելու ենք օրենքի և իրավունքի սահմաններում»,- շեշտեց նա՝ ավելացնելով, որ տնօրենների ընտրության կարգը վերանայվում է և շրջանառության մեջ է դրվել նոր նախագիծ:
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցում արդեն մի քանի օր դասադուլ էր հայտարարված` ի պաշտպանություն տնօրենի պաշտոնակատար Լուսինե Կարապետյանի, որը կայացած մրցույթում չի ընտրվել: Խնդրի հարցով դեկտեմբերի 12-ին դպրոց էր այցելել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
16:45
16:21
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
10:52
10:26
10:09
11:16 09.05.26
15:33 09.05.26
16:21 09.05.26
14:06 09.05.26
17:25 08.05.26
15:49 09.05.26
16:25 08.05.26
11:55 09.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44