ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է շահադիտական դրդումներով, ավազակությամբ զուգորդված սպանության փորձի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի 42-ամյա բնակչին:
Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ հիմնավորվել է, որ Գեղարքունիքի մարզի բնակիչը, 2018 թվականի օգոստոսի 22-ին գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ իր բնակարանի պատշգամբից ապօրինի մուտք է գործել հարևանուհու բնակարան, որտեղ հյուրասենյակում դրված պայուսակից հափշտակել է 5 կտոր ոսկյա զարդ, 1000 ՌԴ ռուբլի, իսկ սեղանի վրայից վերցրել է «Nokia» մոդելի բջջային հեռախոս:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ հափշտակության պահին տուն է վերադարձել 79-ամյա տանտիրուհին և փորձել է կանխել հափշտակությունը:
Գեղարքունիքի մարզի բնակիչը՝ հափշտակությունը բացահայտ շարունակելու և մինչև վերջ հասցնելու նպատակով, հատակից վերցրել է աղյուս, հարձակվել կնոջ վրա ու ապօրինաբար նրան կյանքից զրկելու դիտավորությամբ աղյուսով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրան , ինչի հետևանքով 79-ամյա կինը կորցրել է գիտակցությունը և վայր ընկել, իսկ 42-ամյա բնակիչը, կարծելով, որ սպանել է հարևանուհուն, դիմել է փախուստի՝ իր հետ տանելով հափշտակած իրերը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Գեղարքունի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01