Մարտունի-Վարդենիս մայրուղու Զոլաքար-Վարդենիկ 4,3 կիլոմետր երկարության վնասված ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները սկսվել եւ ընթանում են մոտ երկու շաբաթ, որի արդյունքում ճանապարհաշինարարներին արդեն հաջողվել է ապահովել ճանապարհի լիարժեք անցանելիությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, ճանապարհի հիմնանորոգման համար «Համաշխարհային բանկի» կողմից հատկացվել է 617 միլիոն դրամ:
«Անցած երկու շաբաթների ընթացքում արդեն տաշվել է հին ասֆալտի շերտը եւ հարթեցվել բոլոր խորդուբորդությունները, վերացել է նախկին դժվարանցանելի վիճակը, իրականացվել են արհեստական կառուցվածքների մաքրման եւ ամրացման աշխատանքներ, ճանապարհի լիարժեք անցանելիությունն ապահովված է, այժմ արդեն նորմալ երթեւեկություն է Զոլաքար-Վարդենիկ ճանապարհահատվածում: Նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո կսկսվի ասֆալտբետոնյա ծածկի տեղադրումը»,-ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը:
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն, որը վստահեցնում է՝ ճանապարհաշինական աշխատանքների ավարտի համար թեեւ սահմանված է 1 տարի ժամկետ, բայց իրենք կձգտեն դրանք ավարտել այս տարվա ընթացքում:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02