Եվրամիությունը անհնար է համարում Brexit-ի հարցով բանակցությունների վերսկսումը։ Այս մասին ասված է ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությունում։
ԵՄ–ն նաեւ կոչ է արել ակտիվացնել Brexit-ի հարցով պատրաստությունները բոլոր մակարդակներում եւ պատրաստվել ամեն հնարավոր սցենարի։ Միաժամանակ, Բրյուսելում պատրաստակամություն են հայտնել առավելագույնս սերտ հարաբերություններ հաստատել Լոնդոնի հետ 2019 թվականի մարտի 29-ին ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո, փոխանցում է DW–ն։
ԵՄ–ն նաեւ հայտարարել է, որ մտադիր է շարունակել Իռլանդիայի հետ սահմանի հարցի շուրջ քննարկումները, որը բազմաթիվ վեճեր է առաջացրել բրիտանացի քաղաքական գործիչների շրջանում։ Մեյը արդեն իսկ ԵՄ անդամներին հայտնել է այն դժվարությունների մասին, որոնք առաջացել են երկրի խորհրդարանում Brexit-ի համաձայնագրի վավերացման շուրջ։ Երկուշաբթի՝ դեկտեմբերի 10-ին, վարչապետը այդ հարցով քվեարկություն է անցկացրել Համայնքների պալատում։ Ավելի ուշ Պահպանողական կուսակցությունը Մեյին անվստահության քվե հայտնելու հարցով քվեարկություն է անցկացրել, սակայն վարչապետը պահպանել է իր պաշտոնը։
Եթե համաձայնագիրը չվավերացվի, ապա ԵՄ–ին ու Մեծ Բրիտանիային սպառնում է անվերահսկելի Brexit առանց փոխզիջումների, որը քաղաքական քաոսի, Մեյի հրաժարականի, նոր խորհրդարանական ընտրությունների եւ Brexit-ի հարցով նոր հանրաքվեի կարող է բերել։
16:45
16:21
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
10:52
10:26
10:09
11:16 09.05.26
15:33 09.05.26
16:21 09.05.26
14:06 09.05.26
17:25 08.05.26
15:49 09.05.26
16:25 08.05.26
11:55 09.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44