Samsung Galaxy S10 շարքի սմարթֆոնները դեռեւս պաշտոնապես չեն ներկայացվել, սակայն համացանցում դրա մասին բավականին շատ տվյալների արտահոսք է եղել։ Մասնավորապես, հայտնի է Galaxy S10 վաճառքի մեկնարկի ամսաթիվը եւ արժեքը, փոխանցում է Planet Today-ը։ Gizmodo UK ռիթեյլերի շնորհիվ հայտնի է դարձել, որ համեմատաբար էժան Galaxy S10 Lite տարբերակը կունենա 5,8 դույմ դիսփլեյ եւ 128 ԳԲ ֆլեշ հիշողություն, իսկ արժեքը 850 դոլար է։ Սա համարյա այնքան է, որքան պետք էր վճարել Galaxy S9-ի համար վաճառքի մեկնարկին։ Ստանդարտ S10 տարբերակը զինված կլինի 6,1 դույմ էկրանով, իսկ հիշողությունը՝ 128 կամ 512 ԳԲ։ Արժեքը կախված կլինի հիշողության ծավալից՝ կազմելով 1000 կամ 1250 դոլար։ Թոփային Galaxy S10+ տարբերակը կունենա մեծ՝ 6,4 դույմ էկրան, ինչպես նաեւ 6 տեսախցիկ, 128 ԳԲ-ն կարժենա 1130 դոլար, իսկ մեկ տերաբայթ հիշողությունը կարժենա 1760 դոլար։ Galaxy S10 շարքի սմարթֆոնների պաշտոնական շնորհանդեսը կկայանա 2019 թվականի փետրվարի 20-ին MWC ցուցահանդեսի շրջանակներում։ S10-ի վաճառքի մեկնարկը նախատեսված է մարտի 8-ին։
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01