Հայաստանում ներքաղաքական զարգացումների շրջանում բանկային համակարգի կայունությունը երկարատև և լուրջ աշխատանքի արդյունք է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նման տեսակետ հայտնեց դեկտեմբերի 14-ին կայացած «Ֆիչ Ռեյթինգս»-ի երևանյան համաժողովին:
«Տարվա ընթացքում մենք ունեցել ենք բավականին լուրջ շոկի հնարավորություն՝ պայմանավորված քաղաքական զարգացումներով: Սակայն փոխարժեքը, բանկային, ֆինանսական համակարգը Հայաստանում կայուն են մնում: Սա երկարատև և լուրջ աշխատանքի արդյունք է։ Հնարավոր է, որ պրոֆեսիոնալ աշխատանքը արտաքինից չի երևում: Երբ համակարգի կապիտալն ավելացնում էինք 2014-ի նավթային ճգնաժամից հետո, մարդիկ տարբեր մեկնաբանություններ էին անում, թե իբր ուզում ենք մրցակցությունը խեղդենք: Սակայն մենք պարզապես մեր գործն էինք անում, զսպում էինք, որ հետագայում արտաքին շոկերը և տարբեր ցնցումները՝ այդ թվում ներքին, չազդեն ֆինանսական կայունության վրա»,-ասաց Երիցյանը:
Նա շեշտեց՝ քանի որ Կենտրոնական բանկը անկախ է, իրենք դրանով կարողացան իրենց պրոֆեսիոնալ խոսքը տեղ հասցնել, ինչի արդյունքները հիմա տեսանելի են: Երիցյանի կարծիքով՝ համեմատած տարածաշրջանի երկրների՝ Հայաստանում ապահովվում է ֆինանսական կայունությունը, գների կայունությունը, նաև շուկաներում համեմատական կայունությունը:
Երիցյանի խոսքով՝ պահուստները տարվա ընթացքում ևս շատ բարձր են՝ չնայած որոշակի տատանումներին: «Մենք զուտ 40-50 մլն դոլարի կարգի գնումներ ենք իրականացրել՝ համալրելով մեր պահուստները, որպեսզի կանխենք նաև չարդարացված տատանումները»,-եզրափակեց ԿԲ-ի նախագահի տեղակալը:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02